Այսօր հրապարակվել է ATP դասակարգման նոր աղյուսակը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հաղթել է տարվա առաջին «Մեծ սաղավարտ»-ի մրցմանը՝ Ավստրալիայի բաց առաջնությունում:
Շոտլանդացի Էնդի Մարեյը, ով եզրափակչում զիջեց Ջոկովիչին, առաջադիմել է 2 տեղով ու այժմ 4-րդն է: Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Նովակ Ջոկովիչ, Սերբիա – 13.045 միավոր
2. Ռոջեր Ֆեդերեր, Շվեյցարիա – 9245
3. Ռաֆայել Նադալ, Իսպանիա – 5745
4. Էնդի Մարեյ, Մեծ Բրիտանիա – 5515
5. Կեյ Նիսիկորի, Ճապոնիա – 5205
6. Միլոշ Ռաոնիչ, Կանադա – 4845
7. Տոմաշ Բերդիխ, Չեխիա – 4660
8. Մարին Չիլիչ, Խորվաթիա – 4105
9. Ստանիսլաս Վավրինկա, Շվեյցարիա – 4090
10. Դավիդ Ֆերեր, Իսպանիա – 3965