Կոալիցիոն ուժերը հայտարարում են, որ վերացրել են Լիբիայի ռազմական ներուժի մոտ մեկ երրորդը: Այս մասին երեկ հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար Մարկ վան Յումը: «Համաձայն մեր այդ գնահատականի, մենք վերացրել ենք Քադաֆիի ռազմական ուժերի մոտ 30%-ը»,- ասել է Յումը:
«Գործողության ընթացքը մնում է նույնը, բայց մենք Քադաֆիի մարտավարության փոփոխություն չենք տեսնում. երբ մարդկանց որպես կենդանի վահան են օգտագործում, մենք դադարեցնում ենք մեր գործողությունները»,- ասել է նա: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Այսօր Հաագայի դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ խաղաղ բնակիչների սպանություններն իրականացվել են Քադաֆիի կողմից նախապես մշակված ծրագրով: Նրա վարկածով` այդպիսով Լիբիայի իշխանությունները փորձում էին խուսափել թունիսյան սցենարից, որտեղ զանգվածային քաղաքացիական ելույթները բերեցին երկրի նախագահի հրաժարականին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ինչպես պնդում է Լուիս Մորենո Օկամպոն, Միջազգային քրեական դատարանի տնօրինության տակ են գտնվում փաստաթղթեր, որոնք ապացուցում են Քադաֆիի մեղավորությունը խաղաղ բնակիչների սպանության հարցում: