Իսպանիայի Պուրխասոտ քաղաքի քաղաքային խորհուրդը հունվարյան ընթացիկ նիստին ընդունել է Compromis կուսակցության ներկայացրած բանաձևը, որով քաղաքային խորհուրդը պաշտոնապես ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և դատապարտում այդ ժամանակ մարդկության դեմ կատարված հանցագործությունները: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջ»-ը: