Ռուսաստանի նախագահի մասին «Իմ Պուտինը (Ռուսաստան-Ուկրաինա)» նովոսիբիրցի երգչուհի Մաշանիի տեսահոլովակըYouTube -ում մեկ օրում ավելի քան 150 հազար դիտում է ունեցել, գրում է Gazeta.ru-ն:
Տեսահոլովակում Մաշանին ռուսական դրոշի գույներով զգեստով քայում է դաշտով: Երգչուհին տեսահոլովակում ներկայանում է նաև Ուկրաինայի դրոշի գույներով զգեստով: Տեսահոլովակի վերջում աղջկան մոտոցիկլետի վրա անհայտ մի մարդ է տանում, իսկ «Ուկրաինան» իր բանտից դուրս է գալիս պատի ճեղքով:
29-ամյա երգչուհու խոսքերով՝ տեսահոլովակը ստեղծելիս ոգեշնչվել է նրանով, որ «Ռուսաստանը և Ուկրաինան եղբայրական ժողովուրդներ են, որոնք պետք է օգնեն միմյանց և ձեռք ձեռքի քայլեն»: