Էկվադորը ԱՄՆ դեսպան Հիզեր Հոջեսին հայտարարել է «պերսոնա նոն գրատա»: Դրա համար հիմք են հանդիսացել Wikileaks-ի կողմից հրապարակված փաստաթղթերը, որոնցում դեսպանը մի քանի «պատասխանատու» հայտարարություններ է արել Էկվադորում տիրող իրավիճակի վերաբերյալ:
Այս մասին հայտարարել է Էկվադորի արտաքին գործերի նախարար Ռիկարդո Պատինոն: Նա նաև հավելել է, որ սրանով ամենևին էլ չեն խզվում հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի հետ:
Տեղեկացնենք, որ հրապարակված փաստաթղթերից մեկում Հոջեսը Էկվադորի ոստիկանությունն անվանել է կոռումպացված: Նա պնդել է, որ նախագահ Ռաֆայել Կոռեան այդ պաշտոնին նշանակել է մի մարդու, որին կասկածում են կաշառակերության մեջ:
Միացյալ Նահանգները դեսպանի արտաքսումը համարել է անարդարացի և խոր ափսոսանք հայտնել այս փաստի կապակցությամբ: