Եվրամիության Հարևանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով գլխավոր հանձնակատար Ստեֆան Ֆյուլեն այսօր կայցելի Հայաստան: Սա հանձնակատարի առաջին այցելությունն է Հարավային Կովկասի պետություններ: Այցի նպատակն է ընդլայնել տարածաշրջանի երկրների հետ հարաբերություններն Արևելյան գործընկերության շրջանակներում:
Հանձնակատար Ս.Ֆյուլեի այցի ծրագիրն ընդգրկում է հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի, ինչպես նաեւ ԵՄ խորհրդատվական խմբի հետ: