Եվրոպայի 2020 թվականի առաջնության եզրափակիչ փուլը կանցկացվի ողջ Եվրոպայի 13 քաղաքներում: Այս որոշումը կայացվել է այսօր՝ ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեի քննարկման ժամանակ: Այն տեղի է ունեցել Նյոն քաղաքում:
Խաղերն ընդունող մարզադաշտերը բաժանվել են երկու խմբի՝ խմբային փուլի հանդիպումներ ընդունող, կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումներ ընդունող: Տասներկու քաղաքներում կանցկացվի խմբային փուլի հանդիպումները, իսկ տասներեքերորդ քաղաքում՝ կիսաեզրափակիչ ու եզրափակիչ հանդիպումները:
Հայտեր կարող են ներկայացնել բոլոր ասոցիացիաները: Նրանք կարող են երկու մարզադաշտ նշել, մեկը՝ խմբային խաղերի, մյուսը՝ կիսաեզրափակիչ-եզրափակիչ խաղերի համար:
Կիսաեզրափակիչ-եզրափակիչ խաղերի մարզադաշտը պետք է ընդունի նվազագույնը 70.000 հանդիսական, քառորդ եզրափակչինը՝ 60.000, 1/8-րդ եզրափակչինը՝ 50.000:









































