Ներկայացուցիչների պալատի խոսնակ, դեմոկրատ Նենսի Փելոսին կգլխավորի դեմոկրատական փոքրամասնությունը Կոնգրեսի այդ պալատում: Այս մասին հաղորդել է ամերիկյան ABC-ն: Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած միջանկյալ ընտրություններից հետո դեմոկրատները կորցրին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը: Այդ պալատի ղեկավար կդառնա հանրապետական մեծամասնության ղեկավար Ջոն Բոները: Նախկինում հաղորդվել էր, որ նա հեռանալու է Կոնգրեսից: Հեռուստաընկերությունը, հղում անելով Դեմոկրատական կուսակցությունում իր աղբյուրներին, նշում է, որ Փելոսին ցանկացել է մնալ Պալատում եւ քննարկում է Դեմոկրատական կուսակցության ֆրակցիան այնտեղ ղեկավարելու հարցը:
Սակայն այս որոշմանը նաեւ ընդդիմացողներ կան: Ասում են, որ դեմոկրատական կուսակցության մի խումբ կոնգրեսականներ դիմել են Փելոսիին` չգլխավորել դեմոկրատական փոքրամասնությունը, քանի որ մեկ կաբինետում իշխանությունը կենտրոնացնելու նրա աշխատաոճը պակաս ճկուն է դարձնում կուսակցությունը: Հանրապետականներն էլ չեն ընդունում Փելոսիին` նախկինում նրան բազմիցս մեղադրելով ավտորիտարիզմի մեջ: