ԱՄՆ իշխանությունները միլիոնավոր ամերիկյան ավտոմեքենաների են հետևում իրական ժամանակի ռեժիմում: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով նախկին և ներկա պաշտոնյաներին ու կառավարական փաստաթղթերին:
Թերթը նշում է, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը տվյալների ազգային բազա է մշակում երկրի տարածքում տրանսպորտային միջոցների տեղաշարժի մոնիթորինգի համար: Դա տեղեկատվության հավաքման ծրագիր է, որով զբաղվում է թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, վարորդների մասին հարյուր միլիոնավոր ձայնագրություններ է սքանավորում և պահում, ասվում է հոդվածում:
Ըստ The Wall Street Journal-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից մեկի՝ նախագծի գլխավոր նպատակը թմրադիլերների մեքենաների, առձեռն միջոցների և այլ ակտիվների բռնագրավումն է: Սակայն տվյալների բազան սկսել են օգտագործել նաև այլ առաջադրանքների կատարման, այդ թվում՝ մարդկանց ենթադրյալ առևանգիչների, մարդասպանների և բռնարարների հետ կապված տրանսպորտային միջոցներ փնտրելու համար, նշում են աղբյուրները:
Պաշտոնապես պաշտոնյաները պնդել են, որ հետևում են մեքենաներին Մեքսիկայի հետ սահմանի մոտ նարկոկարտելների դեմ պայքարի համար: Բայց The Wall Street Journal-ի ձեռքում գտնվող էլեկտրոնային նամակներից մեկի համաձայն՝ թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը տարիներ է ծախսել ԱՄՆ-ի ամբողջ տարածքում այդ տվյալների բազայի ընդլայնման համար: Տվյալներին հասանելիություն ունեն շատ իրավապահ մարմիններ, հայտնում են աղբյուրները: Հայտնի չէ՝ նման գաղտնալսումը ողջունո՞ւմ են դատարանները, հավելում է թերթը:
ԱՄՆ արդարադատության նախարարության մամլո քարտուղարը հայտարարել է, որ ծրագիրը համապատասխանում է դաշնային օրենսդրությանը:










































