Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2015թ. բաց առաջնությունը:
Կանանց մենապայքարում հաղթարշավը շարունակում է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան: Կիսաեզրափակչում նա 6:3, 6:2 հաշվով առավելության է հասել մրցաշարի 7-րդ ռակետ Էժերի Բուշարի նկատմամբ: Խաղը տևել է 1 ժամ 11 րոպե:
Կիսաեզրափակչում Շարապովայի հակառակորդը լինելու է Եկատերինա Մակարովան (Ռուսաստան): Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար: