Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

«Չեմ կարծում, թե Տիգրան Սարգսյանը համարժեք է գնահատել իրավիճակը»

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը


– Պարոն Ասատրյան, լրանում է այս կառավարության գործունեության և Տիգրան Սարգսյանի վարչապետության 3 տարին: Տեսակետ կա, որ միևնույն է, այս կառավարությունն ու վարչապետը չէին կարող երկրում որևէ դրական փոփոխություն իրականացնել և ի սկզբանե դատապարտված էին ձախողման, որը և տեղի ունեցավ: Դուք համաձա՞յն եք այս տեսակետի հետ:


– Իսկապես դժվար էր որևէ լուրջ դրական տեղաշարժ ակնկալել, քանզի 2008թ.-ից ի վեր բավականին բարդ էր իրավիճակը` ե՛ւ տնտեսության մեջ կուտակված խնդիրների առումով, ե՛ւ ընդհանուր արտաքին տնտեսական անբարենպաստ ֆոնի առումով, էլ չասած քաղաքական ճգնաժամը: Տեսեք, նախորդ կառավարության` որևէ քիչ թե շատ դրական հատկանիշներով չբնութագրվող գործունեությունը համընկավ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ համաշխարհային տնտեսության մեջ դրական կոնյունկտուրայի շրջանի հետ: 2001-ից արտաքին որոշ ներդրումներ եղան, տրանսֆերտներն աննախադեպ ծավալներով աճեցին, միջազգային շուկաներում դրական տեղաշարժերով էին բնութագրվում, քաղաքական իմաստով էլ իրավիճակը, այո, ճահճային, սակայն ավելի կայուն էր, տնտեսական վիճակը հաստատ գոնե չէր վատանում: Իհարկե, այդ կառավարությունը, ցավոք, չօգտվեց այդ դրական կոնյունկտուրայից: Կոռուպցիան, որը միշտ էլ խնդիր է եղել Հայաստանի համար, համակարգվեց հենց այդ տարիներին ու որոշիչ դարձավ տնտեսվարման համար: Ֆինանսական աշխուժացող հոսքերի մեջ շատ մեծ էր ստվերային, ոչ օրինական փողերի հատվածը: Մենաշնորհների գոյացումն ու իշխող դիրքի ստանձնումը դարձան տնտեսության կառավարման սկզբունք: Անգամ հիշում եմ, թե ինչպես լուրջ հիմնավորում, հրապարակավ ասում էին, որ եթե ազատություն տան, և, օրինակ, բենզինը բազմաթիվ մարդիկ ներմուծեն, այն շատ թանկ կլինի ՀՀ-ի համար, իսկ եթե ներմուծողների թիվը սահմանափակեն, ապա այդ անձինք խոշոր փոխադրամիջոցներ կվերցնեն, մեծածավալ գնումներ կանեն, և այդպես ինքնարժեքը ավելի ցածր կլինի: Նույնը նաև` հացի և այլ մեծ ծավալով ներկրվող ապրանքների մասով: Եվ հենց սա էլ դարձավ տնտեսության կառավարման հիմնական սկզբունք` բարձր պաշտոնատար անձն էր որոշում, թե ով պետք է զբաղվի այս կամ այն տնտեսական խնդրով, բաժանվում էր ոչ միայն առևտրային կամ տնտեսական որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքը, այլև գույք, հողատարածքներ և այլ արժեքներ: «Կազմակերպված պետություն» ստեղծելու, կներեք, խելագար գաղափարը հիմք հանդիսացավ նաև քաղաքական ու պետական կյանքի կարգավորումների համար` իբրև արտոնություն բաժանվում էին թե՛ պետական պաշտոնները, թե՛ Ազգային ժողովի «նստատեղերը»: Ձևավորված օլիգարխիան պետք է ծառայեր արտոնություն տված անձին` փոխարենը իրավունք ստանալով եկամուտներ հավաքագրել բնակչությունից. դասական միջնադարյան խանություն: Քաղաքական զարթոնքը կամ ըմբոստությունը, որին, սակայն իշխանությունները պատասխանեցին մարտիմեկյան սպանդով, նոր իրավիճակ ստեղծեց Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում, որն ակնհայտորեն նոր լուծումներ էր պահանջում:


– Իսկ արդյոք փորձ արե՞ց այս կառավարությունը համարժեք լուծումներ գտնել:


– Իհարկե, ո՛չ: Այն լուծումները, որ իշխանությունները արեցին` կոալիցիա ձևավորելով և «պալատական» ընդդիմադիրին մեկ գիշերում իշխանություն դարձնելով, այո՛, ի սկզբանե դատապարտված էին: Կոալիցիաները ստեղծվում են լավագույն դեպքում մեկ դեմքի, մեկ անձի թիկունքը պահելու համար, բայց լուրջ խնդիրներ լուծելու ի վիճակի չեն: Ոչ լեգիտիմ, հասարակության կողմից հեղինակություն չվայելող և հասարակության առջև ի սկզբանե ոչ հաշվետու իշխանությունը Տ.Սարգսյանի նման անձին վարչապետի պաշտոնում առաջադրելով նախևառաջ փորձում էր առկա կնճիռները քողարկել: Կարծում եմ` վարչապետության առաջարկը ընդունելուց առաջ Տ.Սարգսյանը պետք է համոզված լիներ, որ հնարավոր կլինի դրական փոփոխություններ իրականացնել: Բայց չեմ կարծում, թե նա համարժեք է գնահատել իրավիճակը:


– Ի՞նչ դրական կամ բացասական փոփոխություններ եք տեսել վերջին 3 տարիներին:


– Գործնականում դրական արդյունքներ քիչ եմ տեսել: Գուցե կառավարության նիստերի վարման ոճի մեջ ինչ-որ դրական տեղաշարժեր են եղել, բայց դա, իհարկե, ոչինչ է: Եթե վերացական, փիլիսոփայական մակարդակով գնահատենք այս կառավարության գործունեությունը, ապա այն ավելի շատ ողբերգական է: Երբ վրա հասավ տնտեսական ճգնաժամը, չունենալով համարժեք միջոցներ` գնացին թվացյալ միջոցների հետևից: Աշխարհում էլ տարածված կարծիք կար, որ ճգնաժամի չխորացման համար անհրաժեշտ է մեծացնել ծախսումները, և աշխարհը պատրաստ էր ՀՀ-ին միջոցներ տրամադրել: Այլ բան է, որ ՀՀ-ին պետք չէին դրանք այդ ծավալով: Նման մենաշնորհային օլիգարխիկ համակարգում սրանք ավելի բարդացրեցին իրավիճակը ոչ միայն այն առումով, որ բեռ են սերունդների համար, այլև այն իմաստով, որ լուրջ գնաճային ճնշումներ առաջացրեցին, ինչն էլ առաջին հերթին ազդեց սոցիալական իրավիճակի, բնակչության համեմատաբար անպաշտպան խավերի վրա: Ի սկզբանե անհաջողության դատապարտված կառավարություն էր, երբեք թիմ չէր, միասնական ձգտումներ ու ծրագրեր չունեցող, մի օր մեկ բան ասող, հաջորդ օրը հակառակն անող, բանավոր ասող, գործնականում քայլ չանող: Արդյունքում գործունեության երեք տարիների ընթացքում ՀՀ-ում տնտեսությունն անկում ապրեց շուրջ 5%-ով, միջին տարեկան գնաճը կազմեց ավելի քան 7%, բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3.6 հազար ԱՄՆ դոլարից, որը միջին զարգացվածության երկրի ցուցանիշ էր, նվացեց 2.9 հազար ԱՄՆ դոլարից ավելի ցածր մակարդակի, պետական պարտքն աճեց մոտ երկու անգամ, որի ներքո Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացին ծնվում է ավելի քան 1100 ԱՄՆ դոլար պարտքով: Իհարկե, այս ցավալի վիճակագրական պատկերի համար պատասխանատուն ոչ միայն կառավարությունն է, սա իշխանությունների գործունեության արդյունքն է, որում պատասխանատվության իրենց մասն ունեն նաև կոալիցիայի անդամ քաղաքական ուժերը: Սակայն չեմ կարծում, որ սա մխիթարանք պետք է լինի կառավարության համար, գործերն ուղղակի վատ են:


– Վերջերս հրապարակվեցին այս տարվա փետրվար ամսվա հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ձեր կարծիքով, դրանք հուսադրո՞ղ են, ինչպես հունվարի ցուցանիշների մասին արտահայտվել էր վարչապետը:


– Բեկում, որի մասին խոսվում է իշխանական տարբեր ամբիոններից, չկա: Հրապարակված ցուցանիշները կարող ենք համեմատել նախորդ տարիների համապատասխան ցուցանիշների հետ, և կտեսնեք, որ պատկերը էապես չի փոխվել, օրինակ` արդյունաբերության աճը այս տարվա փետրվարին հունվարի նկատմամբ եղել է 5.5%, նախորդ տարի` 9.4% էր: Գյուղատնտեսությունը առանձնացել է աճի շատ բարձր ցուցանիշով` 26%, բայց որևէ կերպ չեմ հասկանում, թե փետրվարին հունվարի նկատմամբ ՀՀ գյուղատնտեսության մեջ ինչ կարող էր տեղի ունենալ, որ մեկ քառորդով աճ արձանագրվեր: Մյուս ոլորտների պարագայում ևս այս տարի, նախորդ տարիների համեմատ, էական փոփոխություն չկա: Այնպես որ, չեմ կարծում, թե այս ամենը կարելի է համարել հուսադրող:


Զրուցեց Հրայր Մանուկյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում