Մելբուրնում շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2015թ. բաց առաջնությունը:
Տղամարդկանց մենապայքարում շարունակում է հաջող ելույթ ունենալ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Սերբ թենիսիստը 6:4, 7:5, 7:5 հաշվով առավելության է հասել Լյուքսեմբուրգի ներկայացուցիչ Ժիլ Մյուլլերի նկատմամբ:
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար: