Թբիլիսիում մեկնարկել է ռուսական կինոյի փառատոնը: Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 9-ը: Կինոռեժիսոր Էլդար Ռյազանովը լրագրողներին ասել է, որ կինոփառատոնը կարող է երկու երկրների միջեւ երկխոսություն ծավալելու սկիզբ հանդիսանալ: «Շատերն են խոսում երկկողմանի հարաբերությունների վերականգնման մասին: Մեր փառատոնը վկայում է, որ մենք ցանկանում ենք շփվել վրացի կինեմատոգրաֆիստների հետ, ցանկանում ենք շատ բան իմանալ Վրաստանի մասին եւ ուզում ենք` վրացական կողմից էլ փոխադարձ քայլ կատարվի` Մոսկվայում նույնպես կայանա վրացական կինոյի փառատոն»,- ասել է Է. Ռյազանովը` հայտնում է INTERFAX-ը: