Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը կոչով դիմել է ՀՀ նախագահի թեկնածուներ Արամ Հարությունյանին, Արման Մելիքյանին, Հրանտ Բագրատյանին, Պարույր Հայրիկյանին, Սերժ Սարգսյանին, Վարդան Սեդրակյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին:
Կոչում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով, որ պետական միջոցներից ֆինասավորում ստացող Հանրային հեռուստաընկերությունը երբեք եթեր չի տրամադրում ՀՀ քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և խմբերին Հայաստանում հրատապ և մտահոգիչ խնդիրների մասին խոսելու համար, «Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը» կոչ է անում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուներին մրցապայքարում իրենց տրամադրվող Հանրային հեռուստաալիքով անվճար եթերաժամանակը նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի օրինակով ամբողջությամբ կամ մասամբ տրամադրել ՀՀ քաղաքացիներին»:










































