Վրաստանի իշխող կուսակցության` «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչ Կոբա Խաբազին առաջարկել է Կովկասյան լեռներում երկու անանուն գագաթ անվանակոչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եւ Սմոլենսկի ավիավթարում զոհված` Լեհաստանի նախկին նախագահ Լեխ Կաչինսկու անունով: Այս մասին հաղորդել է Грузия Online կայքը: Կոբա Խաբազին զբաղվում է ալպինիզմով, եւ իր ու ընկերների կողմից այդ գագաթները շուտով կնվաճվեն: Նա հույս է հայտնել, որ վերանվանման հետ կապված բոլոր տեխնիկական հարցերը կլուծվեն: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ` Օբամայի անունով անվանակոչվող գագաթն արդեն ունի «Շավի ուցնոբի»` «Սեւ անծանոթ» անվանումը: