Tuesday, 09 06 2026
Արժանապատիվ աշխատանք և ներառական զբաղվածություն․ Հայաստանի առաջնահերթությունները ներկայացվել են Ժնևում
Վայրի կենդանիների և բույսերի պահպանության ոլորտում օրենսդրական բարեփոխումները մտնում են գործնական փուլ
Հունաստանում ՀՀ դեսպանը քննարկումներ է ունեցել Դիդիմոտիխոյի և Օրեստիադայի քաղաքապետների հետ
Հունիսի 19-ին «Արև Արենայում» ելույթ կունենա NEMRA խումբը
Նախատեսվում է ոստիկանությունում ներդնել հոգեբանական աջակցության պիլոտային ծրագրեր
Հուլիսի 1-ից Հիդրոմետը կհամագործակցի Եվրոպական օդերևութաբանական ծառայությունների ցանցի հետ
Հակակոռուպցիոն դատարանը 160-ից ավելի խափանման միջոցի միջնորդությունների մոտ 90 տոկոսը բավարարել է
Կիպրոսում և Հունաստանում բացահայտվել է «ՀԱՄԱՍ»-ի հետ կապված ահաբեկչական ցանց
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են
Կրեմլն «անընդունելի» է որակել Եվրոպայի նախապայմաներն Ուկրաինայի հարցում կարգավորման համար
Միջազգային խորհրդակցություններ՝ նվիրված ԱԲ կիրառմանն ու կառավարմանը հիդրոօդերևութաբանության ոլորտում
Ղրղզստանի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով
Ընտրակաշառք բաժանող ընդդիմադիրներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ. Տիգրան Ավինյան
Մալաթիայի համայնքային ոստիկաններն ու պարեկները կանխել են թմրանյութերի ապօրինի շրջանառության հերթական դեպքը
Փետրվարից 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Դաութին շնորհավորել է Փաշինյանին
ՆԱՍԱ-ի գիտության դեսպան և աստղաֆիզիկոս Անջալի Թրիփաթին հանդիպել է ԵՊՀ դասախոսների և ուսանողների հետ
«Հեզբոլլահ»-ը կոչ է արել Լիբանանի իշխանություններին «շտկել» հարաբերություններն Իրանի հետ
22:00
Կանանց առողջությունը թվային դարաշրջանում
Ադրբեջանի ԱԳՆ-ն քաղաքացիներին հիշեցրել է արտերկրում զինված հակամարտություններին մասնակցելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին
Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանը վտանգավոր չափով խոցելի է Կրեմլի կողմից
21:30
Խամենեիի սպանությունից հետո ՌԴ-ում անջատել են Պուտինին պաշտպանող տեսահսկման համակարգը. FT
21:21
Իրանը խոցել է ամերիկյան Apache ուղղաթիռ․ Թրամփ
«Միակ տղամարդը» է՜լ բլոգեր դարձավ, է՜լ երեխա գրկող՝ ոչինչ չօգնեց. չեն կարող փողոց գեներացնել
21:09
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթի մասին
Ինչպես պատերազմը, խաղաղությունը նույնպես մրցակցային է․ Հայաստանը պետք է ձևավորի խաղաղության իր «բաժնետոմսերը»
20:50
Իրանն ԱԷՄԳ-ում ԱՄՆ-ի ներկայացրած բանաձևի նախագիծը որակել է որպես նոր ագրեսիան արդարացնելու փորձ
Կիպրոսի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Երկու իրանցի զինվոր է զոհվել Իսրայելի հարվածների հետևանքով
ՊԵԿ աշխատակիցներն ԻԻՀ-ց ժամանած բեռնատարում հայտնաբերել են չհայտարարագրված 143 կապ բնական մազ

Բնապահպանության նախարարությունը GeoProMining ընկերությունում երբեք ստուգումներ չի անցկացրել

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը ստուգումներ չի անցկացրել GeoProMining ընկերությունում Հայաստանում վերջինիս 4-ամյա գործունեության ընթացքում: Այս մասին ասված է «ԷկոԼուր» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում` հղում անելով նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրումյանի` «ԷկոԼուր» -ին ուղղված պատասխան նամակին:
«ԷկոԼուր»-ի հարցումը վերաբերում էր Սոտքում մանրող-ջարդող սարքի տեղադրմանը, որը հակասում է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի` Սևանի ավազանում վերամշակման գործունեություն արգելող 10-րդ հոդվածին:

«Մեր տվյալներով, ընկերության գործունեությունը Սոտքում, հանքավայրի բաց եղանակով շահագործմանն անցնելը, հանգեցրեցին տասնյակ հազարավոր տոննա լցակույտերի գոյացմանը, որոնք պարունակում են տոքսիկության առաջին դասի տարրեր` անտիմոն, մկնդեղ, ինչպես նաև ռադիոակտիվ տարրեր, որոնք բնորոշ են նմանատիպ բազմամետաղային հանքերին: Հանքանյութի մանրացումը և բաժանումն արդեն իսկ արտադրական գործընթաց է` թեկուզ և առանց քիմիական մշակման: Ի դեպ, նախարարության ուշադրությունն ենք հրավիրում այն բանի վրա, որ օրենքում ոչինչ չի ասվում քիմիական մշակման մասին, այլ պարզապես արգելվում է ցանկացած վերամշակման գործունեություն Սևանի ավազանում:

Արդեն իսկ նկատվում է ընկերության գործունեության բացասական ազդեցությունը Սևանա լճի ավազանի վրա, և առաջին հերթին Սոտք գետի և ստորգետնյա ջրերի վրա: Սոտք գետի հատակային նստվածքում հայտնաբերվել են Սոտքի հանքավայրին բնորոշ տարրերի ՍԹԿ-ների գերազանցում:
Չնայած նրան, որ վերը նշված ռիսկերը ուշադրության են առնվել, երբ Geopromining Gold ընկերությանը 2009թ. ամենաբարձր մակարդակով մերժվեց Սոտքում ոսկու հարստացման գործարան կառուցել, այնուամենայնիվ, 2011թ. փետրվարին ընկերությունը սկսեց իրականացնել իր մտադրության առաջին փուլը` հանքանյութի մանրացման և առանձնացման սարքի տեղադրումը:
Մեր կարծիքով, Բնապահպանության նախարարությունն իրավունք չունի իր գլուխն ազատելու ոչինչ չնշանակող նամակներով` հաշվի առնելով Սևանա լճի առաջնահերթությունը և ռազմավարական նշանակությունը: Սևանա լճի պահպանման համար ծախսվում են հսկայական ռեսուրսներ, ձևավորվել են տարբեր կառույցներ, ինչպիսք են` «Սևան» ազգային պարկը և նրան առընթեր ստեղծված Խորհուրդը, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովը, ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը:

Մենք հույս ունենք, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարձագանքի Geopromining Gold ընկերության ապօրինի գործունեության վերաբերյալ ահազանգին և համապատասխան ստորաբաժանումներին կհանձնարարի`
1. ստուգել Սևանի ավազանում Geopromining Gold ընկերության գործունեությունը ՀՀ օրենսդրության և «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համաձայն
2. Սոտքի հանքանյութին բնորոշ տարրերի պարունակության վերաբերյալ ջրի և Սոտք գետի հատակային նստվածքի ուսումնասիրություն անցկացնել, ինչպես նաև վերլուծել այն հատվածներից վերցված նմուշները, որոնք օգտագործվում են լցակույտերի տեղադրման համար:
Պարոն Փիրումյանի պատասխանում, որտեղ նշվում է, որ «Սևան» ազգային պարկի տարածքում ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնորդվում է «Սևանա լճի մասին» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքների պահանջներով, մի քանի չպարզված հարցեր կան: Մասնավորապես, եթե «Սևանա լճի մասին» օրենքը նախատեսում է Սևանի ողջ էկոհամակարգի պահպանումը, այդ թվում և բուֆերային գոտում, ապա ինչո՞ւ է նախարարությունն իր գործունեությունը սահմանափակում ազգային պարկի տարածքում, և ո՞վ է վերահսկողություն իրականացնում բուֆերային գոտում:

Անհասկանալի է նաև, թե «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի ինչ խախտումներ են արձանագրվել բնապահպանական տեսչության կողմից 2004-2007թթ. ընթացքում, երբ Սոտքի ոսկու հանքավայրը շահագործում էր Vedanta resources ընկերությունը: Որքա՞ն տուգանք է Vedanta resources ընկերությունը 2004-2007թթ. վճարել հայտնաբերված խախտումների համար»,- նշված է այդ հաղորդագրությունում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում