«Ֆերարի»-ի նորեկ Սեբաստիան Ֆետելն առաջինն է փորձարկելու բոլիդը, որը նախատեսված է 2015թ. մրցաշրջանի համար:
Bild-ի փոխանցմամբ՝ աշխարհի քառակի չեմպիոնը վազքուղում աշխատելու է Իսպանիայի Խերես քաղաքում կայանալիք թեստերի առաջին և երկրորդ օրերին: Փորձարկումները մեկնարկելու են փետրվարի 1-ին:
Այնուհետև նոր բոլիդը փորձարկելու է «Ֆերարի»-ի երկրորդ համար Կիմի Ռայկոնենը: Հիշեցնենք, որ Ֆետելը «Ֆերարի»-ի հետ պայմանագիր է ստորագրել 2014թ. մրցաշրջանի ավարտից հետո: