Շարունակվում է թենիսի Ավստրալիայի 2015թ. բաց առաջնությունը:
Կանանց մենախաղում շարունակում է հաջող ելույթ ունենալ ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան: Նա 3-րդ շրջանում ջախջախել է Ղազախստանը ներկայացնող Էրինե Դիասին:
Շարապովան ընդամենը 2 գեյմ է զիջել մրցակցին: Խաղն ավարտվել է 6:1, 6:1 հաշվով: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 40 մլն դոլար: