Քարդիֆի համալսարանի մրսածության կենտրոնից բժիշկ Ռոն Էքլեսը 25 տարի ուսումնասիրել է, թե ինչու են սառը ոտքերը բարձրացնում մրսածության զարգացման հնարավորությունը: Այս մասին գրում է The Daily Mail-ը:
Սառը ոտքերի դեպքում քթի անոթները սեղմվում են, և արյան հոսքը կրճատվում է: Նման կերպ մարմինը կանխում է ջերմության արագ կորուստը: Սակայն, արյան մեջ առկա են վարակի դեմ պայքարող իմունային բջիջներ: Հետևաբար, երբ ոտքերը սառչում են, քիթը ջրակալում է, իսկ կոկորդն ավելի քիչ պաշտպանված է դառնում:
Ուստի, պետք է ոտքերը տաք և չոր պահել, ինչպես նաև չմոռանալ քթի մասին. չէ որ հենց այնտեղ է ստեղծվում կատարյալ ջերմաստիճանի միջավայր` պաթոգենների բազմացման համար:










































