Դավոսում՝ համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլին և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն քննարկել են վրաց-թուրքական հարաբերությունները, հաղորդում է «Գրուզիա Օնլայն» գործակալությունը:
Կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև հարաբերությունների ներկա մակարդակից և նշել, որ դրանք հնարավոր է ավելի խորացնել:
Գործակալությունը գրում է, որ Իվանաշվիլին և Դավութօղլուն քննարկել են Ադրբեջանի հետ համատեղ իրականացվող նախագծերի ընթացքը: