Սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիան (AIBA) մտադիր է հրաժարվել պաշտպանող սաղավարտներից: Ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա 2012 թ. Օլիմպիադայից հետո: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:
Սաղավարտներից հրաժարվելու AIBA-ի որոշումն առայժմ շատերի կողմից լուրջ չի ընդունվում, սակայն ասոցիացիայի ղեկավարներն ամենայն լրջությամբ են տրամադրված և կարծում են, որ այդ կերպ կրկին կմեծացնեն հետաքրքրությունը սիրողական բռնցքամարտի նկատմամբ: