ԱդրբեջանականTrend.azկայքըհաղորդումէ,որԲաթումի նավահանգիստն այսօր ռադիոակտիվ ճառագայթման պատճառով դադարեցրել է աշխատանքը:
Ճառագայթումը հայտնաբերվել է վրացական մետաղի մեջ, սակայն դեռ չի նշվում, թե որ երկիր պետք է ուղարկվեր դա:
Արդեն մի քանի ժամ է, ինչ Բաթումի նավահանգստում աշխատում են ռադիացիոն անվտանգության փորձագետների ու փրկարարների մի քանի բրիգադներ:
Նշվում է, որ ճառագայթումը հաջողվել է հայտնաբերել ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ և աջակցությամբ Վրաստանի սահմաններին տեղակայված հատուկ չափիչ սարքերի (դետեկտորների) օգնությամբ: