Friday, 19 04 2024
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց

ԼՂՀ-ում օդանավերի անվտանգությունը կերաշխավորի Ալիեւի ստորագրությունը

Ստեփանակերտի օդանավակայանը, որ շահագործման պիտի հանձնվեր այս տարվա հոկտեմբերին, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ: Խոսակցություններ կան, որ օդանավակայանը կարող է շահագործման հանձնվել դեկտեմբերին: Սակայն, դա էլ դեռ հաստատ չէ:
Համենայնդեպս, ԼՂՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի վարչության (ՔԱՎ) աշխատակազմի ղեկավար Դմիտրի Ադբաշյանը երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց, որ «Ստեփանակերտի օդանավակայանը ամբողջ տեմպով կառուցվում է»: Այդուհանդերձ, նա դժվարացավ պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ե՞րբ օդանավակայանն ամբողջությամբ պատրաստ կլինի: Ադբաշյանը դա պայմանավորեց նրանով, որ դեռեւս սարքավորումներ կան, որոնք պատվիրվել են արտասահմանից, եւ որոնք բերելն ու տեղադրելը բավական երկար ժամանակ է պահանջում:
Նշենք, սակայն, որ մասնագետները Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն անիրատեսական են համարում` նախ հաշվի առնելով այն, որ դա պարզապես վտանգավոր է: Մեկ անգամ չենք տեղեկացրել այն մասին, որ մեր ինքնաթիռները հատկապես վայրէջքի ժամանակ հեշտ խոցելի են դառնում ադրբեջանական հրթիռների համար: Բացի այդ, այդ վտանգավորությունը հաշվի առնելով, տնտեսական շահութաբերությունը չի երեւում: Այնպես որ, փորձագետները պնդում են, որ կամ այս պրոյեկտը ուղղակի փող լվանալու լավ ձեւ է, կամ էլ` սա ուղղակի նշանակում է, որ ԼՂ հարցում հայկական կողմն այնպիսի զիջումների է գնացել, որոնց դիմաց ադրբեջանական կողմից անվտանգության երաշխիքներ է ստացել: Ի դեպ, Դմիտրի Ադբաշյանը տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ այժմ օդանավակայանի վերակառուցման համար արդեն իսկ ծախսվել է մոտ 5 մլն դոլար գումար: Դրանք, սակայն, ամբողջական ծախսերը չեն. Ադբաշյանի խոսքով, վերջնական ծախսերը դեռեւս հստակեցված չեն: Ադբաշյանը նաեւ հավելեց, որ իրենք նաեւ նախատեսում են հետագայում կազմակերպել բեռնատար ինքնաթիռների չվերթներ, որոնցով արդեն որոշ գործարարներ են հետաքրքրվել:
Դմիտրի Ադբաշյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ:
– Պարոն Ադբաշյան, ի՞նչ ինքնաթիռներ եք գործարկելու:
– Վերակառուցման աշխատանքները ավարտելուց հետո օդանավակայանը կարող է ընդունել Airbus-320 տիպի ինքնաթիռներ: Բայց դա, իհարկե, մեր օդանավակայանի համար դեռ շատ մեծ կլինի, դրա համար մենք շեշտը դնում ենք CRG 200 մակնիշի կանադական օդանավերի վրա: Դա 50-տեղանոց օդանավ է: Նման երկու ինքնաթիռ ենք նախատեսում ձեռք բերել:
– Իսկ ինքնաթիռները պետակա՞ն, թե՞ մասնավոր ընկերության սեփականություն կլինեն: Հայտարարվել է, որ չվերթներն իրականացնելու է «Արցախավիա» ընկերությունը:
– «Արցախավիան» կլինի պետական ձեռնարկություն:
– Պարոն Ադբաշյան, իսկ ըստ ձեզ, ինքնաթիռներ գործարկելը տնտեսապես շահավետ կլինի՞: Հաշվարկներ արե՞լ եք:
– Այո՛: Անձամբ ես եմ արել, բիզնես-պլան եմ պատրաստել, որը ցույց է տվել, որ եթե օդանավը թեկուզ 70 տոկոսով բարձված լինի, արդեն շահավետ է թռիչքը: Ասենք` 50-տեղանոց օդանավի մեջ, եթե 35 ուղեւոր լինի, արդեն շահավետ է:
– Տոմսը որքա՞ն պետք է արժենա:
– Տոմսի գինը կլինի 15-20 հազար դրամի սահմաններում: Դեռ չենք որոշել: Բայց դրանից թանկ երեւի չի լինի:
– Օրական քանի՞ չվերթ եք նախատեսում իրականացնել:
– Սկզբում կլինի մեկ չվերթ: Բայց հետո մտադիր ենք չվերթները շատացնել:
– Իսկ Ղարաբաղում կա՞ համապատասխան բազա. օդաչուներ, օդանավակայանի տեխնիկական աշխատողներ, թե՞ մասնագետներին դրսից եք հրավիրելու:
– Այստեղ` Ղարաբաղում, իհարկե, կան հին աշխատողներ, ովքեր ժամանակին աշխատել են ավիացիայի ոլորտում, բայց նրանք մեծամասամբ «գետնի» աշխատողներ են: Ղարաբաղցի օդաչուներ կան, բայց նրանք բոլորը հիմա աշխատում են կամ Երեւանում, կամ այլ երկրներում: Մենք, իհարկե, հույսներս կապում ենք այդ մարդկանց հետ:
– Պարոն Ադբաշյան, իսկ որքանո՞վ անվտանգ կլինեն չվերթները, որովհետեւ, ի վերջո, մեր ինքնաթիռները հատկապես վայրէջքի ժամանակ խոցելի են դառնում ադրբեջանական հրթիռների համար:
– Ձեր հարցի մեջ ես քաղաքական ենթատեքստ եմ տեսնում: Ես քաղաքական հարցերին լիազորված չեմ պատասխանելու:
– Իսկ որպես մասնագետ վտանգ չե՞ք տեսնում:
– Որպես մասնագետ կասեմ, որ Ադրբեջանը` որպես ICAO-ի (Քաղավիացիայի միջազգային կազմակերպության) անդամ, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանը եւ ուրիշ երկրներ, ստորագրել է հռչակագրի տակ, ըստ որի` երբեք չի վնասի քաղաքացիական օդանավերին: Անգամ այն պարագայում, եթե այդ օդանավը հանկարծ մտնի իր տարածք:
– Այսինքն` մեր հանգստությունը միայն Ադրբեջանի այդ ստորագրությամբ է պայմանավորվա՞ծ:
– Նու: Երեւի` այո:
– Բայց որքան հայտնի է, նույն ICAO-ի քարտեզների վրա Ղարաբաղը սեւով է ներկված, ինչը նշանակում է, որ դեպի այդ տարածք քաղաքացիական ինքնաթիռների մուտքն արգելված է: Այսինքն` մտնելու դեպքում ICAO-ի կանոնները չեն գործում: Այդ պարագայում ո՞ւր են երաշխիքները, որ Ադրբեջանն, այնուամենայնիվ, չի «խփի» մեր ինքնաթիռները:
– Այո: Դա ճիշտ է: Բայց այդ «սեւ»-ը մարդու ձեռքն է չէ՞ նկարել: Կգտնվեն ձեռքեր, ովքեր այդ «սեւը» կհանեն: Որոշ բանակցություններ են ընթանում քաղավիացիայի համապատասխան մարմինների հետ, որպեսզի այդ հարցը լուծվի: Իսկ մնացածն արդեն իմ լիազորություններից բարձր է:
– Ի՞նչ փաստարկներ եք բերելու բնակիչներին, որպեսզի նրանք օգտվեն ինքնաթիռների ծառայությունից, ինչպե՞ս եք նրանց համոզելու, որ ինքնաթիռով թռչելը բացի արագ լինելուց, նաեւ անվտանգ է:
– Ես ոչ մեկին չեմ ուզում համոզել: Մարդիկ իրենք պետք է որոշեն թռչե՞ն, թե՞ ոչ` հաշվի առնելով բոլոր հանգամանքները: Բայց ես անձամբ գտնում եմ, որ ամեն ինչ անվտանգ կլինի, որովհետեւ ես հավատում եմ, որ եթե, ասենք, մի երկրի նախագահ իր ստորագրությունն է դրել կոնվենցիայի տակ, նա իր ստորագրության տերը պիտի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում