Thursday, 28 03 2024
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը

Տերության հզորությունը չի տուժի սրիկայի կատարած սպանության համար ներողություն խնդրելուց. «Վեդոմոստի»

Առաջին անձանց կողմից լռությունը, տուժած կողմից ներողություն խնդրելու հարցում հապաղումները միշտ չէ, որ ճիշտ արտաքին քաղաքական մարտավարություն է համարվում, առավել ևս երբ խոսքը վերաբերում է մոտ դաշնակցի, «Մոսկվայի հայկական սխալը» վերտառությամբ խմբագրականում գրում է ռուսական «Վեդոմոստի» թերթը:

Ռուսաստանի սոցցանցերում շատերը զարմանում են՝ ինչու հայ ընտանիքի սպանությունը, որում մեղադրվում է ռուս դասալիք զինվոր Վալերի Պերմյակովը, այդքան մեծ զգացմունքային արձագանք գտավ և հուզումներ առաջացրեց Գյումրի քաղաքում: Ոմանք անգամ դրանում տեսնում են արտաքին ուժերի նոր դավադրություններ:

Հայաստանը փոքր երկիր է՝ 3 մլն բնակչությամբ և ուժեղ ազգակցական կապերով: Հետևաբար, մի ողբերգություն, երբ զոհերի թվում հայտնվում են փոքրիկ երեխաներ, չափազանց սուր է ընկալվում, գրում է թերթը: Սպանության աներևակայելի դաժանությունը խորանում է Մոսկվայի կողմից երկկողմ պարտավորություններն իրականացնելու հարցերով: 1997թ. օգոստոսի 29-ին Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու հետ կապված հարցերում իրավական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ կնքված համաձայնագրով՝ նրա տարածքում ռուս զինվորների կողմից իրականացված հանցագործությունները քննվում են տեղի համապատասխան մարմինների կողմից՝ համաձայն Հայաստանի օրենքների: Բացառություն արվում է Ռուսաստանի դեմ իրականացված հանցագործությունների և ռազմական հանցագործությունների դեպքում: Երբ Պերմյակովին չեն հանձնում հայկական կողմին այն պատճառով, որ նա դասալքել է, կամ հիմնվում են Սահմանադրության արգելքի վրա, այնքան էլ համոզիչ չէ. Սահմանադրության 15-րդ հոդվածի 4-րդ կետը խոսում է միջազգային իրավունքի առաջնահերթության մասին: Սակայն հարցը միայն իրավական նրբությունները չեն: Երևանը Մոսկվայի քիչ դաշնակիցներից մեկն է, և դա հաստատել է՝ անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը: Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով՝ մարդիկ փողոց են դուրս եկել Ռուսաստանի պաշտոնատար անձանց կողմից հանրային, քաղաքացիների համար հասկանալի ներողության բացակայության պատճառով:

Եթե ողբերգությունից հետո առաջին օրերին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կամ արտգործնախարար Սերգեյ Լավրովը անձամբ ցավակցություն հայտնեին զոհվածների հարազատներին և հայ ժողովրդին, եթե հաջորդեին բազայի անձնակազմի և անվտանգության հետ աշխատանքի պատասխանատու սպաների հեռացումներ, միջադեպը կհարթվեր, կամ գրեթե կհարթվեր: Վլադիմիր Պուտինի կողմից ցավակցություններ հնչեցին միայն երեկ՝ ողբերգությունից շուրջ մեկ շաբաթ հետո:

Առայժմ տեղեկություն չկա՝ արդյոք Հայաստանի համապատասխան մարմիններին մոտ թողնում են հանցագործության քննությանը, ինչպես որ նախատեսում է ռազմաբազայի տեղակայման մասին պայմանագիրը: Հնարավոր է՝ փոխհամագործակցություն սկսվի Պուտինի և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսային բանակցություններից հետո, գրում է թերթը:

Տերության հզորությունը չի տուժի առանձին սրիկայի իրականացրած սպանության համար ներողություն խնդրելուց, գրում է թերթը: Դրա բացակայությունը կամ հապաղումը կոպիտ սխալ է, որն առաջ է եկել կոնֆլիկտային գիտակցության և հարևանների հետ դիմակայության արդյունքում: Մոսկվայի համար առավել օգտակար կլիներ առավելագույն կերպով բաց քննություն անցկացնել, այլապես նա ռիսկի է դիմում սրել հարաբերությունները այն քիչ դաշնակիցների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում