Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Հնարավոր է և՛ Քոչարյանի վերադարձը, և՛ ՀՀԿ-ի մասնատման տարբերակը (տեսագրություն)

Հայաստանում տեղի են ունենում հետաքրքրական զարգացումներ, մասնավորապես՝ ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը հացադուլ է հայտարարել, մի քանի թեկնածուներ էլ հայտարարել են, թե կարող են հացադուլ անել և դադարեցնել քարոզարշավը։ Թեմայի մասին այսօր «Առաջին լրատվական»- «Դիսկուրս» հաղորդաշարը ընթացքում զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի և Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Սարո Սարոյանի հետ։

– Թվում է, թե նախընտրական արշավ է սկսվել, սակայն կարծես գործընթացները տեղի են ունենում բոլորովին այլ հարթությունում։

Ս.Ս.- Թվում է, սովորական իրավիճակ է, բայց այդպես չէ, որովհետև կա ընդդիմության երեք փորձառու թեկնածու։ Բայց պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ չկա ընդդիմության լայն կոնսոլիդացիա, և դեռևս չի նշմարվում դեպի այն գնալու՝ քաղաքական ուժերի ցանկությունը։ Իշխանության տեսանկյունից նույնպես սովորական իրավիճակ չէ այն առումով, որ երբեմն, իշխանության տրամաբանությամբ, ավելի հեշտ է լինում պայքարել թեկուզ շատ հզոր, բայց իր գործիքակազմը հանրությանը ցույց տվող ընդդիմադիր թեկնածուի դեմ, քան թե պայքարել մութ դաշտում։

– Ի՞նչ սպասել այս ընտրական գործընթացից։

– Մրցակցականությունն այս պահին թույլ է, հետևաբար պետք է ակնկալել, որ այլ թեկնածուները կկարողանան լուծել իրենց առջև դրված խնդիրը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընտրություններից կարող են բոլորը յուրովի հաղթող դուրս գալ։ Մարդիկ կան, որոնք ընդամենը  ճանաչելիության խնդիր են փորձում լուծել, և եթե քարոզարշավը կազմակերպվի այդ տրամաբանության մեջ, ամեն մեկը հաղթող կլինի իր ոլորտում և իր մասշտաբներին համապատասխան։ Սա կարող է հիմք հանդիսանալ հետընտրական փուլում քաղաքական զարգացումների նոր տրամաբանության համար։ Մենք տեսանք, որ նախկին համակարգը, որում գործում էին կուսակցությունները, մեռած է, ինչը ֆիքսվեց խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Խնդիր է առաջանում մոդեռնիզացվել և քաղաքական գործընթացներին վերադառնալ կոնկրետ քաղաքական ծրագրերով ու դրանց իրականացմամբ։ Համոզված եմ, որ գլոբալ առումով հաղթող դուրս կգան այն ուժերը, որոնք իրենց գործողությունները  կհամապատասխանեցնեն ներկայիս զարգացումներին ու միտումներին։

Ս.Ս.- Պետք է արձանագրենք, որ սովորական չէ նաև ընտրողների վստահության խնդիրը։ Իմ կարծիքով, վարչական ռեսուրսն օգտագործվելու է անկախ ամեն ինչից։ Դա անհրաժեշտություն է, որպեսզի հանրությունը հասկանա, որ խաղի կանոնները թելադրում է ռեժիմը, և նա երբեք պատրաստ չէ այն թողնել ինքնահոսի։

– Հրանտ, նշեցիք, որ բոլորն են հաղթող դուրս գալու այս իրավիճակից, այդ թվում՝ հասարակությունը։ Արդյո՞ք այդպես կլինի գրեթե ներկայացման նմանվող այս ընտրությունների արդյունքում։

– Համաձայն եմ, որ հասարակության հարցն առաջին պլանում է, և պետք է հաղթահարվի ստեղծված իրավիճակը։ Ռացիոնալ ճանապարհը քաղաքական բարեփոխումներ սկսելու տրամադրվածությունն է, որը տեսնում եմ համակարգի գործողություններում։ Բարեփոխումները կարող են վերականգնել վստահությունը հասարակության և քաղաքական ուժերի միջև։ Անհրաժեշտ են փոփոխություններ և առաջին հերթին՝ նոր կադրեր։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ունի հաղթելու ռեալ շանսեր, ընդ որում՝ առանց կողմնակի և նախկինում տրադիցիոն օժանդակության։

– Տեսակետ կա, թե այս ընտրությունների արդյունքում իշխանությունն է՜լ ավելի մոնոլիտ է դառնալու և օժտվելու է էլ ավելի անսահմանափակ լիազորություններով։ Հավանակա՞ն է այս զարգացումը, կա՞ն արդյոք այն կանխելու հասարակական պրոցեսների նախադրյալներ։

Ս.Ս.- Եթե հարցին մոտենանք քաղաքագիտորեն, ապա չի կարող լինել իշխանության ավելի մոնոլիտ կառուցվածքի տանող զարգացում, որովհետև Հայաստանում վակուումը լցվում է ոչ թե ավելի մոնոլիտ իշխանությամբ, այլ հանրության պահանջների դրսևորման մի մեծ զանգված է կուտակվում, որը հասցնում է անկախատեսելի իրավիճակների։ Ներքին շահախնդրությունները թույլ չեն տա, որ նման միտում լինի։ Կարծում եմ, բուրգի ներսում ի հայտ կգան ներքին ինտրիգներ ու խնդիրներ, որոնք կբերեն բուրգի այս կամ այն բաղադրիչների միջև պայքարի և անկանխատեսելի հետևանքների։ Իսկ վակուումը կարող է լցվել նաև հանրության ինքնակազմակերպմամբ, ինչպես նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի միջոցով։

– Ո՞ւմ միջև է լինելու իշխանության ներսում հնարավոր պայքարը, եթե կարծես մնացել է միայն Հանրապետականը, թե՞ ինչ-որ ուժեր կվերականգնվեն։

Հ.Մ-Շ.- Դժվար է ասել, թե ով և ինչպես կգա։ Շատ անսպասելի էր Լևոն-Տեր Պետրոսյանի վերադարձը։ Չեմ բացառում նաև Քոչարյանի վերադարձը։ Չեմ բացառում ՀՀԿ-ում և ընդհանրապես իշխանական համակարգում ինչ-որ ուժերի ձևավորումը։

Ս.Ս.- Համաձայն եմ, որ շատ հնարավոր է և՛ Քոչարյանի վերադարձը, և՛ ՀՀԿ-ի մասնատման տարբերակը, բայց կարծում եմ, որ քաղաքացիական խմբերի միջոցով քաղաքական օրակարգի ստեղծումը կահագնանա առաջիկա  տարիներին։

– Կուսակցությունները, առավել ևս՝ ընդդիմադիր, մրցակից կտեսնե՞ն հասարակական այդ պրոցեսները։

Ս.Ս.- Այս փուլում դեռևս մրցակից տեսնում են առանձին խմբերի, բայց արտաքուստ հակված են քաղաքացիական խմբերին իրենց շահերին ծառայեցնելուն կամ իրենց քաղաքականության մասնիկ դարձնելուն։ Քաղաքացիական հասարակության առջև դրված խնդիրներն ի վերջո բախվելու են քաղաքական իշխանության խնդրի լուծման հրամայականին։

Հ. Մ-Շ.- Քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտները տարբեր են։ Այն պահից սկսած, երբ քաղաքացիական հասարակությունը քաղաքական օրակարգ կթելադրի, կամ պետք է վերածվի կուսակցության և սկսի մրցակցել նույն դաշտում, կամ պետք է իր հավանությունը տա և այս կամ այն կուսակցությանը լիազորի՝ ներկայացնելու իր քաղաքական և հասարակական շահերը։ Երրորդ տարբերակ չկա։ Եթե կուսակցությունները չհարմարվեն հասարակության հետ ավելի ակտիվ երկխոսության մեջ մտնելու այս տենդենցներին, կպարտվեն ինչպես նախկին համակարգը (խորհրդարանական ընտրություններում սա տեսանք)։ Իսկ եթե վերափոխվեն, և տեղի ունենա մտածողության և կադրերի թարմացում, ապա կդառնան քաղաքացիական հասարակության ինչ-որ հատվածի շահերի արտահայտողը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում