Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` Թուրքիան ու Ադրբեջանը պատրաստվում են հրթիռների համատեղ արտադրություն սկսել: Ադրբեջանի պաշտպանության արդյունաբերության նախարարությունը եւ թուրքական ROKETSAN ընկերությունը պայմանագիր են կնքել 107 մմ եւ122 մմ հրթիռների համատեղ արտադրության մասին: Ըստ պայմանագրի` հրթիռների որոշ բաղադրիչներ կներկրվեն Թուրքիայից, իսկ արտադրությունը կլինի Ադրբեջանում: ROKETSAN-ի արտադրության 122 մմ տրամաչափի հրթիռները 100 տոկոս ավելի հեռահարություն ունեն: Այդ հրթիռները կարող են մինչեւ 40 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների հասնել: