Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Արցախի եվրոպական շարժման հայտարարությունը

2011թ. փետրվարից «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ ներգրավված էր «Արցախ ուղի» ծրագրի մեջ: Այս ծրագիրը, որի ֆինանսավորումը կազմում էր մոտ 16 միլիոն դրամ, ուղղված էր Արցախի կրթական մակարդակի և հասարակական կազմակերպությունների ներուժի բարձրացմանը: Ծրագիրն արցախցի երիտասարդներին առաջարկում էր մի շարք դասընթացներ և կրթական խորհրդատվություն` արտերկրի տարբեր բուհերի և ծրագրերի դիմելու համար: «Արցախ ուղի» ծրագրի մեջ ներգրավված կազմակերպությունները հնարավորություն ունեին օգտվելու Ստեփանակերտում տեղակայված և տեխնիկապես հագեցած գրասենյակի հնարավորություններից:
Սակայն շատ շուտով «Արցախի եվրոպական շարժումը» դուրս մնաց այս ծրագրից` դոնորից և մեզնից անկախ պատճառներով: Առաջին անգամ չէ, որ ճնշումներ և անհանդուրժողականություն է դրսևորվում կազմակերպության նկատմամբ, սակայն այդ ամենը մինչև հիմա չէր հրապարակայնացվել Արցախի իշխանությունների հետ համաձայնության գալու հույս ունենալու պատճառով: Համաձայնություն, որն իրենից ենթադրում էր տալ հնարավորություն իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում տեղավորվում էին ոչ ֆորմալ կրթության տրամաբանության մեջ: Այժմ այդ հույսը կորել է, քանզի ծրագրից մեր կազմակերպության բացառման համար միջնորդել է անձամբ Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Արցախի իշխանություններին հատկապես բարկացրել էր մեր կողմից կազմակերպված «Միջազգային հարաբերություններ և դիվանագիտություն» եռամսյա դասըթնացը, որտեղ դասավանդում էին մասնագետներ Ստեփանակերտից և Երևանից: Սկզբում մեզ զգուշացվեց, որ գրասենյակ չգա Մասիս Մայիլյանը, Արցախի ԱԳ նախարարի նախկին տեղակալը, որը 2007թ. նաև մասնակցել էր նախագահական ընտրություններին և որը շաբաթը մեկ անգամ եռամսյա դասըթնացի շրջանակներում դասավանդում էր “Արցախյան բանակցային գործընթաց” առարկան: Այնուհետև լուրջ ճնշումներ են սկսում դասընթացին հաճախող ուսանողների վրա, հատկապես նրանց, ովքեր ուսանում էին Արցախի պետական համալսարանում: Դեկան, ամբիոնի վարիչ, դասախոսներ տարբեր կերպ փորձում էին հետ պահել ուսանողներին մեր կողմից կազմակերպվող դասընթացին այցելելուց:
Արցախի եվրոպական շարժումն իր հիասթափությունն է հայտնում նախագահ Բակո Սահակյանի` մի խումբ բանսարկուների ասածների վրա որոշումներ ընդունելու փաստից: Մենք ցավ ենք զգում, որ մեր երկրի նախագահը միակողմանի կարծիքների հիման վրա դիմում է նախագահին ոչ արժանի քայլերի և կարծում ենք, որ ապատեղեկատվությունից խուսափելու միակ ձևը առնվազն բոլոր կողմերին լսելն է:
Արցախի եվրոպական շարժումն արդեն իսկ սկսել էր Միջազգային եվրոպական շարժման թղթակից անդամ դառնալու շուրջ բանակցություններ` նպատակ ունենալով ինտեգրվել միջազգային հասարակական դաշտում: Միջազգային եվրոպական շարժման գլխավոր քարտուղարը ողջունել էր մեր կազմակերպության գործունեությունը և պատրաստակամություն հայտնել լինել Արցախում: Մեզ հետ կատարված վերջին իրադարձությունները սպառնալիքի տակ են դնում այս ողջ գործընթացը:
Արցախի եվրոպական շարժումը խնդրում է Արցախի նախագահից չխոչընդոտել կազմակերպության գործունեությանը և վերացնել պետական այլ կառույցների կողմից առկա խոչընդոտները:
Միևնույն ժամանակ, հայտնում ենք մեր մտահոգությունն առ այն, որ մինչև այսօր Արցախի տարբեր կառույցների կողմից Հայաստանից և Սփյուռքից եկածները համարվում են օտար, նրանց գործունեությունը շատ հաճախ այդ նույն մարմինների կողմից խոչընդոտվում է: Մենք համոզված ենք, որ հայության բոլոր ներկայացուցիչները, անկախ ծննդյան վայրից, իրավունք ունեն ապրել, ստեղծագործել և կայանալ Արցախում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում