Այսօր՝ հունվարի 16-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 9/5 հասցեի դիմաց Երևանի բնակիչ, 26-ամյա Տիգրան Ավետիսյանը իր վարած Mitsubishi Airtrek մակնիշի 13 QQ 013 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը, ով կլինի 60-70 տարեկան կին, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցույց տալ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում