Մարսելի Ուղղիչ դատարանը 100-ժամյա հանրօգուտ աշխատանքի է դատապարտել Մարսելի երկու երիտասարդների, որոնք հայտնի են որպես ծայրահեղ աջակողմյաններ: Այս մասին տեղեկացնում է ֆրանսիական «Յառաջը»:
Նրանք մեղավոր են ճանաչվել Միսաք Մանուշյանի և ընկերների հիշատակին՝ Մարսելի Մանուշյան պուրակում տեղադրված կիսանդրին պղծելու մեջ: «Նոր Արշալույսի ժողովրդական շարժում» խմբակը անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին համացանցի միջոցով տարածել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ պղծում կիսանդրին:
Սահմանված պատիժը 18 ամսվա մեջ չգործադրելու դեպքում երկու մեղավորների համար կկիրարկվի երկուական ամսվա ազատազրկում: