Քիչ առաջ մարմնական տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 14 մարդ: Նրանցից հինգը ոստիկաններ են: Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Նա տեղեկացրեց, որ ավելի ծանր վիճակում ոստիկաններն են, իսկ քաղաքացիների մեծ մասը ստացել է ամբուլատոր բուժօգնություն և գնացել տուն:
Ոստիկաններից երկուսը, նրա խոսքերով, գանգուղեղի վնասվածքներ ունեն: Այս պահին իրականացվում է հետազոտություն՝ համակարգչային տոմոգրաֆիա: Նրանցից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: