Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ այսօր նախաձեռնել էին մոմավառություն՝ ի հիշատակ Գյումրիում սպանված ընտանիքի անդամների:
Մոմավառությանը հաջորդել է երթ, որին մասնակցել են մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, ինչպես նաև մտավորականներ:
Քաղաքացիները «ամոթ», «պուտինկաներ» վանկարկումներով երթով շարժվել են դեպի նախագահական նստավայր՝ պահանջելու Գյումրիի սպանության մեղավորին հանձնել հայկական կողմին, որպեսզի այստեղ իրականացավի նրա դատավարությունը: