Ինչպես տեղեկացնում «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը շահագործող ընկերությունը, այս պահին վթարված ատոմակայանի մերձակա ջրերում ռադիոակտիվ նյութերի քանակությունը նորման գերազանցում է 7.5 մլն անգամ: Այս մասին տեղեկացնում է NHK հեռուստաալիքը:
Այս ցուցանիշները ստացվել են այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը երկրի կառավարությունը որոշում է ընդունել թույլատրել ռեակտորներում հավաքված ավելի քան 11 հազար տոննա վարակված ջուրը լցնել օվկիանոսի մեջ: Կառավարությունում հայտարարել են, որ ստիպված են գնալ այս քայլին` ավելի մեծ վթարից խուսափելու համար: Անհրաժեշտ է պահեստները դատարկել` ռադիացիոն ավելի մեծ քանակությամբ նյութեր պահեստավորելու համար: Կառավարությունում նաև հայտարարել են, որ այս գործողությունը բնակչությանը վնաս չի հասցնի: