Գերմանական «Շալկե»-ի հարձակման առաջատար Ռաուլը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ «Ինտեր»-ի հետ խաղում շատ է ցանկանում դառնալ գոլի հեղինակ ու շրջանցել Ֆիլիպո Ինձագիին: Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը:
«Ես շատ եմ ցավում, որ Ինձագին վնասվածք ունի: Նրան շուտափույթ ապաքինում եմ ցանկանում: Անկախ ամեն ինչից, դեմ չեմ լինի այսօր գոլի հեղինակ դառնալ ու շրջանցել Ինձագիին եվրագավաթներում խփած գոլերի քանակով: Վստահեցնում եմ, որ ես դեռ ի վիճակի եմ բարձունքներ հաղթահարել: Հիշեցնենք, որ մինչ այժմ Ռաուլն ու Ինձագին 70-ական գնդակ են խփել եվրագավաթների խաղարկություններում:
«Ինտեր»-ի դեմ պարտավոր ենք լավ խաղալ: «Շալկե»-ն գավաթային թիմ է, և մենք կարող ենք տրամադրվել ու հասնել ցանկալի արդյունքի»։