Boy Genius Report բլոգը հրապարակել է BlackBerry սմարթֆոնների հաջորդ սերնդի համար դեռևս չթողարկված օպերացիոն համակարգի «սկրինշոթերը»:
Օպերացիոն համակարգն ունի ձայնային մուտքի գործառույթ և ձայնային օգնական: Նոր օպերացիոն համակարգում կհայտնվի ծանուցումների պանել, որտեղ կհավաքվեն բաց թողնված զանգերի, հաղորդագրությունների, սոցցանցերում նոր իրադարձությունների մասին ծանուցումներ:
BlackBerry 10 համակարգով սմարթֆոնները կկարողանան տեքստի հավաքման ժամանակ «կանխագուշակել», թե ինչ բառ է ուզում գրել օգտատերը: Նոր օպերացիոն համակարգում առկա են նաև ծնողների կողմից երեխային վերահսկելու գործիքներ:
Research in Motion (RIM) ընկերությունը BlackBerry 10-ը կներկայացնի հունվարի 30-ին: Նույնը օրը կներկայացվեն նաև այդ օպերացիոն համակարգով առաջին սմարթֆոնները՝ սենսորային էկրանով BlackBerry Z10-ը, և BlackBerry X10-ը՝ սենսորային էկրանով և QWERTY ստեղնաշարով:
Boy Genius Report-ի տվյալներով՝ BlackBerry Z10-ն ԱՄՆ-ում կարժենա մոտ 150 դոլար՝ օպերատորի հետ երկամյա պայմանագրի կնքման դեպքում:











































