Thursday, 25 04 2024
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում

«Արդարադատության երկիր» Հայաստանը

Ճակատագրի բերումով Հայաստանն այսօր մի երկիր է, որտեղ ոստիկանությունն ու դատախազութունը վերածվել են պետական բյուջեի հաշվին պահվող հանցագործ զինված կազմավորումների։ Իսկ դատարաններն իրենց հակաօրինական ու անհեթեթ գործողություններով ու վճիռներով առաջինների հետ վիճարկում են ամենակոռումպացված պետական հաստատության «դափնին»։
Նա, ով համաձայն չէ սույն դիտարկումներին, թող փորձի նախ ծանոթանալ Հայաստանում կոռուպցիայի մակարդակի մասին երկրի բնակչության տեսակետները ներկայացնող եւ պարբերաբար մամուլում հրապարակվող զանգվածային սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։
Մինչդեռ պարզագույն ճշմարտություն է, որ առանց օրենքի տառով առաջնորդվող, իր գործողությունների մեջ արդյունավետ ու վճիռների օրինականության հարցում վստահելի դատարանի գոյության` ոչ միայն ժողովրդավարություն հնարավոր չէ կառուցել, այլեւ ցանկացած բնույթի առաջընթացը, ընդհուպ անգամ պարզագույն եւ անձնավորված իշխանափոխությունը պարզապես բացառվում է։ Սա իմիջիայլոց։
Ըստ այդմ` ինչպես եւ Հայաստանի ցանկացած այլ քաղաքացի, ես էլ, բնականաբար, շատ լավ գիտեի, որ «աճուրդի իրավունքի» (երբ վճիռը, անկախ գործի փաստական հանգամանքներից ու օրենքի պահանջից, կայացվում է դատավորին առավել բարձր գին առաջարկող կողմի օգտին) եւ «հեռախոսային իրավունքի» (երբ վճիռը, դարձյալ անկախ օրենքի պահանջից, կայացվում է` ելնելով «վերեւից» հեռախոսազանգով ստացված կարգադրության պահանջից) միջեւ իրենց պատեպատ տվող հայաստանյան դատարաններից արդարադատություն ակնկալելը միամտություն է, եթե ոչ ինքնախաբեություն, այդուհանդերձ, դիմել էի նրանց` պարզապես միջազգային դատարան դիմելու համար Հայաստանում ներպետական դատական ատյանները անցած լինելու պահանջը բավարարած լինելու համար։
Բայց անգամ այդ պայմաններում ինձ համար անպատկերացնելի էր մեր դատարանների ընդունած որոշումների իրավական ահավոր ցածր մակարդակը։ Մի օրինակ բերեմ` օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում դիմում էի ներկայացրել դատարան` պահանջելով նոր հանգամանքով փոխել հոկտեմբերի 27-ի գործով իմ արդարացման հիմքը։ Թե՛ ընդհանուր իրավասության դատարանը եւ թե՛ վերջինիս որոշման դեմ իմ վերաքննիչ բողոքը քննած վերաքննիչ քրեական դատարանը իրենց որոշումներով հրաժարվել են քննության առնել իմ այդ դիմումը` իրենց այդօրինակ որոշման հիմք մատնանշելով ՀՀ Քրդատօր-ի 409 հոդվածը։ Եվ դա այն պայմաններում, երբ Քրդատօր-ի 409 հոդվածը… ուժը կորցրել է դեռեւս 2007թ. դեկտեմբերի 18-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքով (հոդված 70)։ 2010թ. հուլիսի 28-ին եւ օգոստոսի 30-ին կայացրած իրենց որոշումներում օրենսգրքի` այդ վաղուց ուժը կորցրած հոդվածն օգտագործելով որպես իմ դիմումն ու ավելի ուշ նաեւ վերաքննիչ բողոքը մերժելու պահանջ, դատավորները կամ տեղյակ չեն, որ իրենց մատնանշած հոդվածն արդեն 3 տարի առաջ ուժը կորցրել է, կամ էլ իմանալով հանդերձ` ակնհայտ չարամիտ դիտավորությամբ սխալ դատական որոշումներ են կայացրել։ Սա է ռեալությունը։ Ես թեեւ Հայաստանի որեւէ դատարանից կամ դատավորից, ինչպես եւ Հայաստանի որեւէ այլ պետական կամ ոչ պետական մարմնից արդարացի որոշման որեւէ ակնկալիք վերջին 11 տարում երբեւէ չեմ ունեցել ու չունեմ, բայց այս աստիճանի անհեթեթություն անգամ նրանցից չէի սպասում։ Միակ հարցը, որ իմ մոտ առաջացել է նրանց այդ որոշումների տեքստին ծանոթանալուց հետո այս է` այդ դատավորները ընդհանրապես ծանոթ չե՞ն օրենքներին, թե՞ ծանոթ են, բայց ուղղակի թքած ունեն դրանց վրա։ Ինչեւէ, բողոքարկել եմ վճռաբեկ դատարան ու սպասում եմ եւս մեկ նման «դարակազմիկ» որոշման։
Նունյատիպ մեկ այլ անհեթեթ օրինակ։ ՀՀ նախագահի, գլխավոր դատախազության, զինվորական դատախազության եւ Նուբարաշենի թիվ 1 մեկուսարանի դեմ իմ հարուցած վնասի հատուցման պահանջով քաղաքացիական հայցով լրացուցիչ վճիռ կայացնելու իմ դիմումը ընդհանուր իրավասության դատարանը առանց դատաքննություն կատարելու (օրենքի պահանջ) եւ որոշում կայացնելու (օրենքի պահանջ) վերադարձրել է գրությամբ` խախտելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 142 հոդվածի («Լրացուցիչ վճիռ) պահանջները։ Իսկ վերաքննիչ քաղաքացիական դատարանն էլ իմ բողոքը վերադարձրել է` պատճառաբանելով, թե… ստորադաս դատարանը իմ դիմումը մերժել էր ոչ թե դատական նիստում գործի դատական քննությամբ ընդունված դատարանի որոշմամբ (ինչը օրենքի պահանջն է), այլ առանց դատական նիստ հրավիրելու եւ գրությամբ (ինչն օրենքի կոպտագույն խախտում է, նյութական ու դատավարական իրավունքի նորմերի կոպիտ խախտում եւ ըստ այդմ` վերադաս դատարան վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք տանելու հիմք)։
Այսինքն, ի՞նչ է ստացվում` վերեւից առաջադրված քաղաքական հրահանգի շրջանակում վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերադարձնում է ստորադաս դատարանի ապօրինի գործողության դեմ իմ բողոքն այն պատճառաբանությամբ, որ… ստորադաս դատարանը խախտե՞լ է ՀՀ օրենքը։ Բայց ես էլ հենց այդ էի ասում, որ ստորադաս դատարանը խախտել է օրենքը, եւ դրա դեմ նաեւ հենց այդ պատճառաբանությամբ էլ բողոք էի տարել, որ վերաքննիչ դատարանը` որպես վերադաս դատարան, վերաքննության կարգով բեկաներ ստորադասի կատարած ապօրինությունը, ապահովեր օրենքի ճիշտ կիրառումն ու իրականացներ արդարադատության իր ֆունկցիան։
Հիմա էլ սպասում եմ, թե ՀՀ վճռաբեկ դատարանն ի՞նչ պատճառաբանությամբ է վերադարձնելու վերաքննիչ քաղաքացիական դատարանի` իր ապօրինության մեջ անգամ անհեթեթ այս որոշման դեմ իմ վճռաբեկ բողոքը (թվագրված 16 հոկտեմբերի 2010թ)։
Իսկ որ կվերադարձնի, դրանում կասկած չունեմ, քանի որ Հայաստանը, ցավոք, այն երկիը չէ, որտեղ որեւէ դատարան եւ դատավոր համարձակվի ըստ էության` գործի փաստական հանգամանքներով քննություն կատարելու ու արդարացի վճիռ կայացնելու նյութական, գույքային ու բարոյական վնասի հատուցման պահանջով մի գործով, որտեղ պատասխանող կողմեր են երկրի նախագահը, գլխավոր դատախազությունը, զինվորական դատախազութունն ու մեկուսարանը։
Այնպես որ, ամենայն հավանականությամբ, ՀՀ վճռաբեկ դատարանն էլ իմ վճռաբեկ բողոքը կվերադարձնի` թերեւս պատճառաբանելով, թե «վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ստորադաս դատարանները կատարել են օրենքի բազմաթիվ խախտումներ»: Ու բոլորը կլինեն չաղ, ուրախ ու բախտավոր։
Հ.Գ. Ի դեպ, առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարաններն էլ ավելի անհեթեթ պատճառաբանություններ են տվել նաեւ իմ խոշտանգումների գործի քննությունը դադարեցնելու դեմ դատարաններ ներկայացված իմ բողոքներին, ինչի վերաբերյալ իմ վճռաբեկ բողոքը (թվագրված 30 սեպտեմբերի 2010թ.) նույնպես գտնվում է ՀՀ վճռաբեկ դատարանում։ Բայց սա արդեն առանձին հրապարակման թեմա է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում