Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում անհայտ անձինք կրակ են բացել խաչմեչուկներից մեկում: Միջադեպի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է,- երեքշաբթի հաղորդել է AP-ն:
Ըստ գործակալության տվյալների՝ 17-18 տարեկան վեց երիտասարդներից բաղկացած խումբը գտնվել են խանութի մոտ, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել մոտակայքով անցնող ավտոմեքենայից:
Ոստիկանությունը պարզում է հանցագործության պատճառներն ու պայմանները,- հաղորդում է Ria Novosti գործակալությունը:
ԱՄՆ-ում, որտեղ սահմանադրությամբ յուրաքանչյուր քաղաքացու թույլ է տրվում հրազեն ունենալ և կրել, այս տիպի հանցագործությունները վախեցնող հաճախականությամբ են տեղի ունենում:










































