Իսպանական մամուլը տեղեկացնում է, որ կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին նախագահ Ժուան Լապորտան պատրաստ է ստորագրել Ինյեստայի՝ Վալդեսի հասցեին ասած յուրաքանչյուր խոսքի տակ:
Նշենք, որ Ինյեստան ասել է, որ Վիկտոր Վալդեսն աշխարհի լավագույն դարպասապահն է, ու ինքը ափսոսանք է ապրում, որ թիմի դարպասապահը հեռանալու է ակումբից:
«Լիովին համաձայն եմ Ինյեստայի հետ: Վալդեսի շնորհիվ «Բարսելոնա»-ն երկու անգամ դարձել է Չեմպիոնների Լիգայի դափնեկիր: Հավատացեք, որ մենք չափից ավելի չենք գնահատում նրան: Նա բազմաթիվ արժեքներով հարուստ անձ է»,- ասել է Լապորտան:









































