Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական ամսագրին:
-Զգու՞մ ես, որ մեծ ազդեցություն ունես թիմի վրա, ավելի է մեծանում քո կարևորությունը թիմում և ունես ձայնի իրավունք:
-Ձայնի իրավունք դեռ չունեմ, քանի որ «Շախտյոր»-ում կան ֆուտբոլիստներ, որոնք ավելի առաջ են ինձնից: Կարող եմ անել իմ աշխատանքը և դա իմ իրավունքն է:
-Ինչպե՞ս ես վերաբերվում այն փաստին, որ հայտնվել ես աղջիկների ուշադրության կենտրոնում: Բազմաթի՞վ երկրպագուհիներ են քեզ տեսնում իրենց ամուսնու դերում և ցանկանու՞մ են ծանոթանալ:
-Դեռ ոչ ոքի հետ չեմ ծանոթացել, ոչ ոք չի մոտեցել (ժպտում է): Հաճելի է աղջիկների ուշադրության կենտրոնում գտնվել:
-Անյուամենայնիվ, դու բնակվում ես ակումբի մարզաբազայում և հազվադեպ ես դուրս գալիս…
-Ինչու՞: Երբեմն դուրս եմ գալիս: Ուղղակի ես գիտեմ՝ ինչի եմ ձգտում և ինչի համար եմ խաղում: Չեմ բացառում, որ կարելի է համատեղել մեկը մյուսի հետ: Բայց հիմա, երբ ես կուռք եմ դարձել և սկսել եմ ավելի շատ գոլեր խփել, չեմ ցանկանում մոռանալ ֆուտբոլն ու շեղվել ճանապարհից:







































