Այսօր՝ հունվարի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայի և Սամվել Սաֆարյան փողոցի խաչմերուկում, քաղաքային տրանսպորտի ավտոբուսում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՏԿԱԻՆ հրշեջ-փրկարարական ջոկատը և ոստիկանության Նոր Նորքի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի 2-րդ վաշտի ծառայողները:
Մանրամասները՝ shamshyan.com-ում