Համացանցային Google ընկերության համահիմնադիր Սերգեյ Բրինը նկատվել է Նյու Յորքի մետրոյում Google Glass համակարգիչ-ակնոցով, որի առանձնահատկությունը գրաֆիկական ինֆորմացիայի դուրսբերումն է դիսփլեյին,- հաղորդում է TechCrunch-ը:
Առաջին անգամ Google-ը ներկայացրել է Glass համակարգիչը 2012 թ. ապրիլին, իսկ պատրաստման պատվերները ընդունվել են 2012 թ. հունիսից: Հունվարի վերջին, փետրվարի սկզբին Google-ը միջոցառում կանցկացնի, որտեղ մշակողները կարող են ծանոթանալ Glass-ի հետ և զբաղվել նրա համար օպերացիոն համակարգի մշակմամբ: Google-ը դեռ չի սկսել պատվերներով մատակարարումները: Google Glass-ի դուրս գալը սպասվում է 2014 թվից ոչ շուտ:
Միևնույն ժամանակ, նախագծի գլխավոր ակտիվիստներից մեկը՝ Սերգեյ Բրինը, արդեն օգտագործում է այն առօրյա կյանքում,- վկայում են պարբերականի տվյալները: Նյու Յորքի բնակիչ Նոա Զերքինը նկատել է Google Glass կրող Բրինին քաղաքային մետրոյում և տեղակայել է հաստատող լուսանկարը իր Twitter միկրոբլոգում:
«Yeeeah… հենց նոր կարճ խոսեցի աշխարհի ամենաազդեցիկ մարդու հետ: Հաճելի մարդ է»,- այսպիսի գրությամբ Զերքինը տեղադրել է Բրինի լուսանկարը:
Glass-ը հագեցած է կապի մոդուլով, փոքրիկ դիսփլեյով, ներդրված է նաև փոքրիկ մարտկոց: Սարքավորման մեջ կան ֆոտո- և վիդեոծառայությունները, ինչպես նաև մուտք առցանց տեղեկատվությանը: Սարքավորման նախնական արժեքը կազմում է 1,5 հազար դոլար:











































