Friday, 29 03 2024
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են

Աֆեկտ, դանակահարություն․ «Հալալ» ընկերոջ «բ․․․ությունը» սպանության պատճառ կարող էր դառնալ

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ ավարտվել է Լեռնիկ Ս.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը:

ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող, երաժիշտ, 24-ամյա Լեռնիկին մեղադրանք էր առաջադրված կումուլյատիվ աֆեկտի հետևանքով առաջացած հոգեկան խիստ հուզմունքի վիճակում տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով:

Դեպքը տեղի է ունեցել 2013 թվականի նոյեմբերի 7-ի կեսգիշերին Կոմիտասի 19 հասցեում գտնվող ինտերնետ ակումբի դիմաց:

Տուժող Վազգեն Գ.-ի որովայնին Լեռնիկը հարվածել է դանակով ու պատճառել կտրած-ծակած թափանցող վերք՝ ճարպոնի, լյարդի ու ստամոքսի վնասումով:

Ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, զղջացել է:

Այս դեպքից ամիսներ առաջ՝ 2013 թվականի հուլիսին, ամբաստանյալի ու Համլետ Մ.-ի միջև վիճաբանություն էր եղել, Համլետը ծեծի էր ենթարկել Լեռնիկին, վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց: Նա ցուցմունքներ էր տվել կատարվածի վերաբերյալ: Համլետի նկատմամբ քրեական գործը կարճվել էր համաներման ակտի կիրառմամբ:

Այդ հանգամանքից անտեղյակ՝ նոյեմբերի 7-ի երեկոյան վերոհիշյալ ինտերնետ ակումբ է գնացել Լեռնիկը՝ համերգի տոմսեր արտատպելու համար:

Այնտեղ պատահաբար հանդիպել է Համլետին ու նրա ընկերներին, ովքեր այդ ինտերնետ ակումբի մշտական այցելուներից էին:

Լեռնիկը Համլետին հարցրել է՝ ի՞նչ անենք, որ դատ չլինի:

Լեռնիկի հարցին Համլետն ու նրա ընկերախումբը հեգնանքով են վերաբերվել:

Համլետն ասել է, թե դատ չի լինի, համաներմամբ գործը կարճվել է: Իսկ Համլետի ընկեր Արեգ Օ.-ն միջամտել է խոսակցությանն ու ասել է. «Արա՛, որ էդքանը մտածում էիր, ինչի՞ էիր բ…-ն անում»: Ասվածը քիչ էր՝ Արեգն իր արհամարհանքն արտահայտել է նաև հետևից մի «թուլափայ» խփելով Լեռնիկի գլխին:

Վերջինս սկսել է դողալ, ասել է. «Սպասեք, հեսա գալիս եմ», գնացել է դեպի իր մեքենան:

Արեգը գնացել է նրա հետևից ու մի անգամ էլ ոտքով է հարվածել Լեռնիկի հետույքին:

Լեռնիկը այլայլված նստել է մեքենա, իսկ Արեգը բացել է մեքենայի հետևի դուռը ու «կրակին յուղ է լցրել»՝ ասելով. «Արա՛, մի՛ թռի, մինչև ե՞րբ ես թռնելու, կանգնի խոսանք, քեզ էստեղ ոչ մեկը չի ուտելու»:

Լեռնիկը մեքենան արագ քշել է՝ հետևի դուռը բաց վիճակում:

Երկու ժամ անց՝ նույն օրվա կեսգիշերին, նա վերադարձել է ինտերնետ ակումբի մոտ:

Ըստ Լեռնիկի՝ ինքը շատ վատ հոգեվիճակում է եղել: Դեպքի մանրամասները չի հիշում: Չի հիշում, թե որտեղից է վերցրել դանակը: Հոր մեքենայով է եղել, գնացել է, որ «վերջակետ դնի», իր ասելով՝ մենակ է գնացել՝ մտածելով, թե դա հակառակորդները «կգնահատեն»:

Լեռնիկի հետևից գնացել է հայրը:

Ինտերնետ ակումբի մոտ կռիվ է եղել, որի ժամանակ Լեռնիկը դանակ է հանել ու դողացող ձեռքերով գնացել դեպի այդ պահին իր հասցեին հայհոյող, իրեն ընդառաջ եկող Վազգենը՝ Համլետի ընկերը:

Հետո Վազգենին տեսել են որովայնը բռնած ու կռացած: Նա վազելով հեռացել է դեպքի վայրից: Բարեբախտաբար, մայրը նրան ժամանակին հիվանդանոց է հասցրել…

Լեռնիկի հայրն էլ որդուն է տարել: Ճանապարհին Լեռնիկը վատացել է, փսխել է: Այդ բոլոր նշանների առկայությունը մասնագետներին թույլ է տվել եզրակացնելու, որ դեպքի պահին Լեռնիկը գտնվել է կումուլյատիվ աֆեկտի վիճակում:

Հակառակորդ կողմն էլ իր ցուցմունքներում նշել է, որ դեպքի պահին Լեռնիկը դողում էր, գոռում, նա «նորմալ վիճակում չէր», աչքերը չռել էր ու ասում էր՝ դե եկեք ասեմ, արա՛:

Տուժող Վազգենը ամբաստանյալից բողոք, պահանջ չի ունեցել, նա ասել է, որ ամբաստանյալի հարազատները հատուցել են իր բուժման ծախսերը, իսկ ինքը կասկածում է, որ Լեռնիկն է իրեն հարվածել, ինքը երևի ընկել է «արմատուրայի» վրա ու վնասվածք է ստացել…

Ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել Լեռնիկ Ս.-ի մեղքը ՀՀ քրեական օրենսգրքի 114 հոդվածի 2-րդ մասով:

Լեռնիկը դատապարտվել է 1 տարի ազատազրկման: Սրան հաշվակցվել է նախնական կալանքի տակ եղած ժամանակահատվածը՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2014 թվականի հուլիսի 8-ը՝ 7 ամիս 23 օր: Վերջնական պատիժ է նշանակվել 4 ամիս 7 օր ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի ամբաստանյալին փաստացի կալանքի տակ առնելու պահից: Մինչ այդ, դեռ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը կարող է բողոքարկվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում