Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ծաղրանկարներն անարգում էին իսլամը, բայց ճշմարտությունը կյանք խլելով չի հաստատվի

Այս ահաբեկչությունն ազատ խոսքի դեմ ուղղված քայլ էր: Որևէ կուսակցություն, դավանանք չի կարող իր կարծիքն ու սկզբունքները պարտադրել ժողովրդին, արմատախիլ անել և փորձել սպանել այն մարդկանց, ովքեր ունեն հակառակ դավանանք: Անդրադառնալով Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը՝ հավելելով, որ Քրիստոս այդպես չարեց, երբ Պետրոս Առաքյալն ուզեց սրով կտրել հռոմեացի զինվորների ականջը: Քրիստոս ասաց՝ սուրը տեղը դիր, մենք կփորձենք ապրել և քարոզել սկզբունքները, և երբ մեր ժողովուրդը տեսնի մեր ապրելակերպը և սկզբունքները, կհամոզվի և դարձի կգա՝ մեզ միանալու համար:

Նա նշեց, որ այսպիսի ոճրային, ահաբեկչական ձևերով փորձել վախեցնել ժողովրդին և ստիպել, որ իրենք հեռանան իրենց սկզբունքներից՝ սարսափելի սխալ է, և պետք է ամբողջ աշխարհի պետությունները սաստիկ մերժեն և դատապարտեն կատարվածը:

Սրբազանը հայտնեց, որ ահաբեկչության օրն իսկ Ֆրանսիայի հայոց թեմը ֆրանսերեն լեզվով տարածեց հաղորդագրություն, որով հայտնեցին իրենց աջակցությունը և՛ պետության, և՛ ազատության գաղափարին, իսկ վերջինս եկեղեցու, պետության հիմքն է:

Արդյոք որևէ ծաղրանկարի դեպքում բուռն արձագանք կլինե՞ր մեր եկեղեցու կողմից՝ ի պատասխան հարցի Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդը արձագանքեց. «Թեև հրապարակված պատկերները իրականում անարգում էին իսլամական հավատքը, նաև քրիստոնեական հավատքը, մեր տիրոջ դեմ էլ այդպիսի ծաղրանկարներ կային, բայց քրիստոնեությունը համերաշխության կրոն է, և մենք կհավատանք, որ այլևայլ միջոցներ կան ճշմարտությունը հաստատելու, քարոզելու և շեշտելու, քան կյանք խլելը, սպանելը: Մենք, իհարկե, համաձայն չենք վարչական այդ ուղղությանը, սակայն մենք նաև համաձայն չենք ահաբեկչական ձևերով լռեցնելու այնպիսի ամբիոններ, որոնք ազատության կարևոր սյուներն են արևմտյան աշխարհակարգերում»:

Կատարվածը, նրա բնորոշմամբ, մարդասպանություն է, ոճրագործություն, և անշուշտ՝ քրիստոնեության վրա ազդում է որևէ այսպիսի արարքը:

Իսկ մեռելոցին աղոթք են արել առ Աստված, որ համերաշխություն և խաղաղություն բերի Ֆրանսիայի բազմակրոն, բազմադավանանք համայնքին:

Առաջնորդի խոսքով՝ հայկական համայնքը Փարիզում կղզիացած կամ անջատված համայնք չէ: Այն արդեն 200 տարվա պատմություն ունի և խառնված է ֆրանսիացի ժողովրդի հետ, և ինչպես Փարիզի կամ Ֆրանսիայի տարբեր համայնքների զանազան շերտեր ելան և մոմ վառեցին, հավաքվեցին հրապարակներում՝ մեր երիտասարդները նույնպես գնացել մոմ են վառել, աղոթել:

Նրա խոսքով՝ սա սարսափելի ոճրագործություն է՝ ընդդեմ մամուլի ազատության:

«Իսլամական համայնքը համերաշխության ոգի չունի և չի հասկանա, ներողամտության ոգի չունի՝ համագործակցելու ուրիշ համայնքների, այլ կրոնների հետ, ովքեր թերևս համաձայն չեն իրենց դավանության հետ, բայց սա չի նշանակում, որ ամբողջ իսլամ հավատքի ետևում բոլոր մարդիկ ահաբեկչական համոզմունք ունեն:

Կրկնում եմ՝ անձամբ իմ պապենական, ազգային, հավատքի արժեքներին դեմ է իրենց հրատարակածը: Բայց մենք ազատ աշխարհում ենք ապրում, ժողովրդավարական համակարգում, որտեղ մարդն ազատ է արտահայտվելու: Եկեղեցու ներսում մեր հակազդեցությունն անշուշտ կլինի, բայց արդեն երկու հարյուր տարի է՝ հաստատել է իր անկախ դիրքերը եկեղեցու և պետության միջև»,- հավելեց նա:

Վահան սրբազանից հետաքրքրվեցինք՝ այս երկու շաբաթների ընթացքում ի՞նչ հաջողվեց անել տևական ժամանակ խնդիրներ ունեցող թեմի կյանքում:

Ըստ նրա՝ ամենակարևորը Տիրոջ Աստվածահայտնության տոնը նշելն էր. «Այդ տոնական օրերին առիթ ունեցա մոտիկից ծանոթանալու մեր հավատացյալ ժողովրդին: Ուրախ եմ ասելու, որ շատ դրական տպավորություն են նրանք թողել: Թեև երեքշաբթի օր էր՝ աշխատանքային օր, բաց ժողովուրդը եկել էր, և սա փաստ է, որ ժողովուրդը սիրում է իր հոգևոր մորը՝ եկեղեցուն: Մենք կոչ արեցինք, որ գան և զորացնեն իրենց տունը՝ Հայաստանյայց եկեղեցին: Ամեն ինչ ընթացքի մեջ է: Կան դժվարություններ, բայց ամեն տեղ էլ դժվարություններ կան, և եկեղեցին պետք է ձևեր գտնի արևմտյան աշխարհի մեջ՝ իր մայր հողի վրա չէ: Եկեղեցին Ֆրանսիայի պետության մեջ պարզապես բարեգործություն է, և ո՛չ պետությունը, ո՛չ նախագահը հոգ չեն տանում»,- ասաց նա:

Ժողովուրդը, նրա դիտարկմամբ, իրապես հետաքրքրված և նախանձախնդիր է եկեղեցով. «Մեր պարտականությունն է՝ որպես առաջնորդ եկեղեցի, այս անհամաձայնությունները հասկանալ և համերաշխ ձևով բացատրել՝ ի նպաստ մեր ժողովրդի և եկեղեցու»:

«Չեմ ուզում այնպիսի սուրբ պատկեր ձգել, թե իմ գալուց հետո այլևս խնդիր չկա, լուրջ խնդիրներ ունենք ծխական համակարգում և պետք է փորձենք վերլուծել, հասկանալ: Քառորդ դար է՝ ես եկեղեցեու վարդապետ և եպիսկոպոս եմ, խնդիրը մեկն է՝ մենք պետք է կենտրոնանանք մեր եկեղեցու և շահերի վրա: Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ տարեկան թեմական ժողով, և մեր պատգամավորները ծափահարությամբ դիմավորեցին և ընդունեցին, որ մենք պետք է եղբայրաբար նստենք և մեր խնդիրների դրդապատճառները գտնենք ու լուծենք, հասկանանք: Ոմանք էլ ուզում են իրենք կարծիքը պարտադրել, բայց որևէ եպիսկոպոս, արքեպիսկոպոս, որևէ հավատացյալ անձ իրավունք չունի իր անձնական կարծիքը պարտադրելու ամբողջ համայնքին: Միակ անձը, որ կարող է դա անել, Հիսուս Քրիստոսն է, մենք պետք է սովորենք համագործակցել»,- հավելեց Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում