Thursday, 28 03 2024
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն

Հակահայ ցույց կազմակերպելու նպատակով Աթենք մեկնած թուրքերին արգելել են մուտք գործել Հունաստան

Ընդգծված հակահայ գործունեություն ծավալող թուրքական «Թալեաթ փաշա» կոմիտեի 20 անդամներ այսօր մեկնել էին Հունաստանի մայրաքաղաք Աթենք՝ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի դեմ բողոքի ցույց կազմակերպելու համար, սակայն օդանավակայանի անձնագրային ստուգման անցակետում նրանց արգելել են մուտք գործել Հունաստանի տարածք և մեկ այլ ինքնաթիռով նրանց պետք է հետ ուղարկեն Թուրքիա։ Այս մասին գրում է թուրքական «Այդընլըք» թերթը, որը «Թալեաթ փաշային» մոտ կանգնած աղբյուր է։

Այսօր՝ հունվարի 9-ի առավոտյան, «Թալեաթ փաշա» կոմիտեի ներկայացուցիչ, Թուրքիայի աշխատավորական կուսակցության փոխնախագահ Նաջի Բեշթեփեն հայտարարել էր, որ «Հունաստանի խորհրդարանը 2014 թվականին մի որոշում է ընդունել, համաձայն որի՝ հայերի, հույների և Փոքր Ասիայի այլ ժողովուրդների ցեղասպանությունը ժխտելու համար նախատեսվում է ազատազրկում և խոշոր դրամական տուգանքի վճարում, մինչդեռ իրենք այդ հարցում բազմիցս հայտնել են սեփական տեսակետը՝ դա «իմպերիալիստական սուտ է»»։ Ըստ Բեշթեփեի՝ «թուրքերը ցեղասպանություն չեն իրականացրել, պարզապես պաշտպանել են սեփական հայրենիքը, և «Թալեաթ փաշա» կոմիտեի 20 անդամները մեկնել են Հունաստան՝ հույն ժողովրդից և երկրի խորհրդարանից պահանջելու չեղյալ հայտարարել հուզականության ներքո կայացված այդ որոշումը»։

Սակայն թուրքական թերթի բնորոշմամբ՝ Հունաստանի կառավարությունը կոշտ դիրքորոշում է ցուցաբերել այս հարցում՝ կայացնելով սկանդալային որոշում։ Կոմիտեի անդամներին թույլ չեն տվել Աթենքի օդանավակայանից մուտք գործել երկիր։ Նրանց բացատրագիր են ներկայացրել՝ հետևյալ գրությամբ. «Շենգենի և վիզայի այլ փաստաթղթերում առկա են անճշտություններ»։

Այդպես էլ չկայացած բողոքի ակցիայի մասնակիցներն առաջիկա ինքնաթիռով պետք է վերադառնան Թուրքիա։

Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, որը նախատեսում է 6 ամսից մինչև 3 տարվա ազատազրկում, ինչպես նաև խոշոր դրամական տուգանք՝ Հունաստանի կողմից պաշտոնապես ճանաչված ցեղասպանությունները ժխտողների համար։ Հունաստանը Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ պետությունն է, որը քրեականացրել է Հայոց ցեղասպանության ժխտումը։

«Թալեաթ փաշա» կոմիտեի հիմնադիրներից մեկը հայտնի հայատյաց Դողու Փերինչեքն է, նույն ինքը՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահը, ով 2005 թվականին Շվեյցարիայում հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանությունը «իմպերիալիստական սուտ է»։ Այս խոսքերի համար շվեյցարական դատարանը նրան 90-օրյա ազատազրկման էր դատապարտել, և որպես այլընտրանք՝ Փերինչեքը պետք է վճարեր ցեղասպանությունները ժխտողների համար օրենքով սահմանված տուգանքը։

Սակայն 2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր Փերինչեքի հայցն ընդդեմ Շվեյցարիայի՝ պատճառաբանելով, թե իբր Շվեյցարիան խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, այսինքն՝ խոսքի ազատության իրավունքը:

Այս որոշումից հետո Շվեյցարիայի կառավարությունը դիմեց ՄԻԵԴ՝ բողոքարկելու Փերինչեքի գործով որոշումը։ Նախորդ տարվա հունիսին ՄԻԵԴ-ի հինգ դատավորներից բաղկացած կազմը կայացրեց գործի քննությունը դատարանի Մեծ պալատ ընդունելու մասին որոշում:

Այժմ Թուրքիայում Փերինչեքի կողմնակիցները փորձում են թույլտվություն ստանալ, որպեսզի նա կարողանա դուրս գալ երկրից և մասնակցել դատավարությանը: Փերինչեքը Թուրքիայում «Էրգենեքոնի» գործով դատապարտված է եղել ցմահ ազատազրկման, սակայն 2014 թվականին դատարանի որոշմամբ ազատ է արձակվել` երկիրը չլքելու պայմանով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում