Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

Որտեղ են ֆրանսասեր հայաստանցիները Ֆրանսիայի համար ողբերգական այս օրերին

Մենք դատապարտում ենք Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, սակայն կոնկրետ ՀՀԿ երիտասարդական թևը Ֆրանսիայի դեսպանատան առջև որևէ ակցիա չի կազմակերպում: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտթևի ղեկավար, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը:

«Շատ երիտասարդներ գիտենք, որ պատրաստվում են Ֆրանսիայի դեսպանատան մոտ իրենց դատապարտող երթը կամ մասնակցությունն ունենալ, բայց կոնկրետ ՀՀԿ-ի երտասարդական թևը նման ակցիա չի կազմակերպում: Ես փորձելու եմ դա ինչ-որ կազմակերպված ձևով անել. մեր երիտասարդները, ընկերները, երիտասարդ պաշտոնյաները, որոնք կցանկանան, միասին կայցելենք դեսպանատուն: Այս պահին դեռ մտածում ենք, թե ինչպես դա կազմակերպել: Մեծ մասշտաբային բան այս պահին չունենք նախատեսած, բայց հավատացնում եմ, որ ինչ-որ կերպ կկազմակերպենք: Անձամբ ես ուզում եմ մասնակցել դրան»,- ասաց Ավագյանը:

10931259_799776120090373_6102132074342164417_n

10923249_799776100090375_434210018678098485_n

Դիտարկմանը, թե Վրաստանի քաղաքացիներն այդ առումով բավական ակտիվ էին, մեծ մոմավառություն է տեղի ունեցել, բազմաթիվ մարդիկ են այցելել ու իրենց աջակցությունը հայտնել Ֆրանսիային, մինչդեռ մեզ մոտ շատ քիչ էին Ֆրանսիայի դեսպանատուն այցելողները, ինչո՞վ է սա պայմանավորված, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ հայերն ավելի քիչ են դատապարտում կամ ավելի թեթև են տարել տեղի ունեցածը, այլ նրանով, որ մեր հանրապետությունում արձակուրդային վիճակ է: Հավատացած եմ, որ թե՛ մեր երիտասարդական կառույցները, թե՛ մեր մնացած քաղաքացիները ոչ պակաս են ցավում ու դատապարտում տեղի ունեցածը, քան այն երկրները, որոնց մասին դուք նշեցիք:

Ամենևին էլ որևէ ակցիայով չի պայմանավորված այն ցավը, որ ապրում է ցանկացած բանական մարդ՝ տեսնելով նման սարսափելի ահաբեկչությունը: Անկախ նրանից, թե ինչի համար է արվել այդ արարքը, այն դատապարտելի է»,- ընդգծեց ՀՀԿ երիտթևի ղեկավարը:

Արևելագետ, Քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը, որն այցելել էր Ֆրանսիայի դեսպանատուն և իր զորակցությունը հայտնել, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ահաբեկչության օրը՝ երեկոյան, մի քանի ընկերներով ֆեյսբուք սոցիալական ցանցերում կոչ արեցին, որ օրվա ընթացքում ովքեր ցանկանում են ցավակցություն հայտնել ֆրանսիացի ժողովրդին, պարզապես այցելեն դեսպանատուն և իրենց կարեկցանքը հայտնեն ֆրանսիացի ժողովրդին:

«Ցավոք սրտի, թե՛ ֆեյսբուքում, թե՛ փողոցում շատ քչերն արձագանքեցին դրան: Ոմանք դա բացատրում էին նրանով, որ ՀՀ-ն ներքին կյանքում շատ ավելի լուրջ խնդիրներ ունի, ոմանք ասում էին, որ աշխարհում ավելի լուրջ պրոցեսներ են տեղի ունենում, և դրանց պետք է արձագանքել: Կարծում եմ, որ կարևորագույն քայլ է փաստել, որ ցանկացած լրագրողի նկատմամբ նման ոտնձգությունը պետք է դատապարտվի ամբողջ աշխարհում: Ես ինքս էլ մի բանաձև ունեմ. «Եթե ամբողջ աշխարհում պետք է բոլորը սպանվեն, ապա վերջինը պետք է սպանվեն լրագրողները»,- հավելեց նա:

Հասարակության անտարբերությունը տեղի ունեցածի շուրջ զրուցակիցս պայմանավորում է նախ այն հանգամանքով, որ մեր հասարակությունը խոսքի ազատության արժեքը շատ վատ է պատկերացնում կամ չի գնահատում: Երկրորդ՝ ընդհանուր հասարակական-քաղաքական պասիվ զարգացումներով է պայմանավորված: «Մենք նմանատիպ իրավիճակների շատ ենք ականատես եղել: Այն, ինչ կապված է մամուլի հետ, սկսած 2001-ից, երբ Ա1+-ը փակվեց, մենք նմանատիպ թույլ արձագանք տեսանք հասարակության կողմից, հետագայում նաև բռնություններ եղան լրագրողների նկատմամբ՝ դաձյալ թույլ արձագանքով: Սա, կարծում եմ, պայմանավորված է խոսքի ազատության նկատմամբ մեր հասարակության արժեքի թույլ գիտակցմամբ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Իշխանությունների թույլ արձագանքը կատարվածին արևելագետը պայմանավորում է նրանով, որ այսօր իշխանությանն այնքան էլ ձեռնտու չէ՝ ազատ խոսքի գիտակցումը հասարակության կողմից ավելի բարձր մակարդակի լինի:

«Առհասարակ, մամուլի նկատմամբ ամբողջ աշխարհում ճնշումները մեծանում են: Այդ մասին են վկայում բազմաթիվ վերլուծությունները: Օրինակ՝ անցյալ տարի ավելի շատ լրագրող է սպանվել աշխարհում, քան նախորդ տարիներին: Սրա պատճառն այն է, որ ամբողջ աշխարհում ԶԼՄ-ները սկսում են ավելի մեծ դեր խաղալ հանրային քաղաքական կյանքում, քանի որ նոր տեխնոլոգիաներն ավելի մեծ հնարավորություններ են տալիս դրա համար: Երկրորդ՝ սա նոր երևույթ չէ, երբ իսլամիստները տարբեր սպառնալիքների միջոցով փորձում են զսպել հատկապես եվրոպական մամուլի ներկայացուցիչներին: Հիշենք, որի 2-3 տարի առաջ դանիական և ֆրանսիական մամուլում ծաղրանկարներ հրապարակվեցին Մուհամեդ մարգարեի պատկերով, ինչը լուրջ դժգոհություններ առաջացրեց հատկապես մուսուլմանական երկրներում: Սա նորից գալիս է փաստելու, որ մուսուլմանական երկրներում՝ հատկապես արաբական արևելքի երկրներում, խոսքի ազատության արժեքի նկատմամբ վերաբեմունքը բավականին ցածր և չգիտակցված մակարդակում է գտնվում»,- հավելեց արևելագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում