Tuesday, 23 04 2024
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին

«Մեծ հույս ունեմ, որ հայ լրագրողները Ռուսաստանի համար քարոզչամեքենա չեն դառնա». Մանանա Ասլամազյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում, «Կրթված Մեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար Մանանա Ասլամազյանը:

-Տիկին Ասլամազյան, հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Ի՞նչ է մեզ սպասվում մամուլի գրաքննության առումով: Հնարավո՞ր է՝ այն բոլոր ճնշումները, որ կան ռուսական քաղաքականությանը ընդդիմադիր ԶԼՄ-ների հանդեպ ԵՏՄ անդամ երկրներում, լինեն նաև Հայաստանում:

-Ցենզուրայի, խոսքի ազատության սահմանափակման ոլորտում շատ արագ փոփոխությունների սպասել պետք չէ, որովհետև տնտեսական միությունը փաստացիորեն քաղաքական չի հանդիսանում: Միայն հայկական լրագրությունից, հայկական լրագրողական հանրությունից, Հայաստանում հրատարակվող գլխավոր պարբերականներից է կախված, թե որքանով են նրանք ազատ լինելու իրենց աշխատանքում, որքանով են բավարարելու հայկական լսարանի պահանջարկը: Բանն այն է, որ ռուսական օրենսդրությունը իրականում բավական լավն է, հատկապես լրատվամիջոցների առումով․ այն ընդունվել էր դեռ երկար տարիներ առաջ՝ ելցինյան ժամանակաշրջանում:

Հիմա, այո՛, տարբեր տեսակի սահմանափակումներ են մտցվում, հիմա օրենքի փոփոխությունը կրճատում է խոսքի ազատությունը, կրճատում է Ռուսաստանում լրատվամիջոցներ ունենալու ազատության իրավունքը: Բայց տնտեսական միությունը չի նշանակում, որ Ռուսաստանում գոյություն ունեցող բոլոր օրենքները պետք է անպայման կիրառվեն նաև Հայաստանում՝ դա առաջին: Եվ երկրորդ՝ մենք քննդատում ենք ռուսական ԶԼՄ-ներին ոչ թե նրա համար, որ աշխատում են օրենքով, այլ նրա համար, որ հաճախ անում են այն, ինչը ոչ մի օրենքով պարտադրված չէ: Այդ քարոզչությունը, որի մասին խոսում ենք և այլն, չի կարգավորվում օրենսդրությամբ: Այդ պատճառով, մեկ անգամ էլ եմ ասում, կախված է նրանից, թե որքանով են հայկական լրատվամիջոցները հասկանում իրենց լսարանի առաջ պատասխանատվության աստիճանը:

Վերջերս եղել եմ Մաքսային միության անդամ մի քանի երկրներում՝ թե՛ Բելառուսում, թե՛ Ղազախստանում, և պետք է ասեմ, որ այնտեղ ինչ-որ առումով ոչինչ չի փոխվել: Բելառուսում խոսքի ազատության սահմանափակումը միշտ ավելի խիստ է եղել, քան Ռուսաստանում: Ղազախստանում ավելի ազատ է եղել: Այլ հարց է, թե ինչ է հետաքրքրում Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և Տաջիկստանի լրագրողներին: Դա այն է, որ ռուսական լրատվամիջոցները ավելի հարուստ և որակալ են ու թողարկում են թե՛ ինֆորմացիոն, թե՛ ժամանցի բավական հզոր ծրագրեր, և փոքր շուկաների աղքատ լրատվամիջոցները պարտվում են։

Ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը կստիպի Հայաստանին փակել ինչ-որ ընդդիմադիր լրատվամիջոցներ, այլ որովհետև այդ երկրների քաղաքացիները նախընտրում են դիտել Առաջին, Երկրորդ ալիքները, քան իրենց ազգայինները: Իհարկե, ժամանցի հաղորդումները, որոնք թողարկում է Ռուսաստանի Առաջին ալիքը կամ RTR-ը ավելի հարուստ, որակյալ ու հզոր են, այդ պատճառով այդ երկրների շատ լրատվամիջոցներ վախենում են մրցակցությունից և ցանկանում են ինչ-որ կերպ շահել, իսկ դա շատ դժվար է: Գրեթե անհնար է, որ Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կամ «Շանթ»-ին հաջողվի հաղթել ինչ-որ մրցույթում:

Հայաստանը մի քիչ ավելի լավ վիճակում է, քանի որ Հայաստանում ռուսական լրատվամիջոցները այդքան մեծ համբավ չունեն: Դրա պատճառը լեզուն է, մշակույթը, Ռուսաստանի հանդեպ տարբեր վերաբերմունքը: Այդ պատճառով հիմա շատ կարևոր է, որպեսզի հայ լրագրողները բաց չթողնեն այս պահը և չտրվեն խուճապին: Հակառակը՝ նրանք պետք է հանգիստ ու պրոֆեսիոնալ ձևով լուսաբանեն այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում ՝ թե՛ լավը, թե՛ վատը:

Դուք նշեցիք, որ արմատական փոփոխություններ չեն սպասվում, և ամեն ինչ կախված է խմբագիրներից ու խմբագրություններից: Հաշվի առնելով այն փորձը, որ Դուք ունեք, օրինակ՝ հայկական մեդիա շուկայում, ըստ Ձեզ, ինչպե՞ս իրենց կդրսևորեն ոչ միայն հեռուստատեսությունները, այլև առցանց մեդիան: Կարծես թե Ռուսաստանի քաղաքականությանը կտրուկ հակադիր ԶԼՄ-ներ շատ քիչ են Հայաստանում՝ մի քանի առցանց լրատվամիջոցներ, իսկ հեռուստատեսությունները ընդդիմախոս չեն:

Դա կախված է հայկական լրատվամիջոցների ու իշխանությունների փոխհարաբերություններից: Եթե հայկական լրատվամիջոցներն ամբողջությամբ աջակցում են իշխանությունների քաղաքականությանը, ապա ռուսական լրատվամիջոցների նման դառնալու են իշխանության խոսափողը՝ ասելու են այն, ինչ իշխանություններն են ուզում:

Ինձ թվում է, որ տարբեր պատճառներով Հայաստանում մեդիայի ազատմիջոցների թիվն ավելի շատ է, քան Ռուսաստանում, որովհետև ես կարծում եմ, որ շատ հզոր է մշակույթը, ավանդույթները, լեզուն, մեծ է կապը Արևմուտքի՝ Եվրոպայի, ԱՄՆ-ի հետ․ դա ինչ-որ կերպ հավասարակշռում է լրատվամիջոցների աշխատանքը Հայաստանում: Հասկանալի է, որ շատ մարդիկ են աշխատում Ռուսաստանում, ես ինքս ապրում եմ Մոսկվայում, հասկանալի է, որ ես սիրում եմ Ռուսաստանը, խոսում եմ ռուսերեն:

Մի կողմից՝ Ռուսաստանը տնտեսապես ավելի մոտ է Հայաստանին, քան ԱՄՆ-ը կամ Եվրոպան, բայց մյուս կողմից հասկանալի է, որ հայերը ձգտում են դառնալ Եվրոպայի մի մաս, համաշխարհային տարածքի մի մասնիկ, այլ ոչ թե մեծ Ռուսաստանի փոքր եղբայր: Նրանք ուզում են ունենալ իրենց ինքնուրույն պետությունը, թեկուզ փոքրիկ, թեկուզ աղքատ, բայց ինքուրույն, որն ունի իր ինքնուրույն քաղաքականությունը, ինքնուրույն շահերը և այլն: Եթե այդ անկախ պետության պահպանման թրենդը պահպանվի, ապա դա պետք է մեդիան անի: Եթե մեդիան դա կարողանա անել, ապա չեմ կարծում, որ ռուսական քարոզչության առումով մեծ վտանգ լինի:

Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսին են հայկական լրատվամիջոցների և իշխանությունների հարաբերությունները: Եթե նրանք օբյեկտիվեն, բայց քննադատող, եթե նրանց աշխատանքը ցույց են տալիս այնպիսին, ինչպիսին իրականում կա, ապա ամեն ինչ լավ կլինի: Իսկ եթե նրանք կանգնեն իշխանության կողքին և ասեն այն, ինչ ասում է այսօրվա իշխանությունը, այդ դեպքում դա կլինի 100%-անոց քարոզչություն, և Հայաստանի անկախության հույս ունենալու կարիքը չի լինի: Այս պահին շատ կարևոր է, թե ինչպիսի վարք կունենան հայ լրագրողները: Համենայնդեպս, նրանք ավելի ազատ են, քան ռուս լրագրողները:

Ի՞նչ կարող եք ասել Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի առնչությամբ: Նրանց անդամագրումից հետո մեդիա շուկայում փոփոխություններ եղե՞լ են գրաքննության առումով:

Ղազախստանում, օրինակ, փորձում են զարգացնել ղազախալեզու մեդիան, որպեսզի կարողանան դիմակայել ռուսական էքսպանսիային, որովհետև նրանց մոտ ռուսերենը նույնպես պետական լեզու է, և եթերի 80%-ը ռուսերեն է: Հիմա ավելի ու ավելի շատ հովանավորում են ղազախալեզու եթերները: Ղրղզստանում հիմա դա դեռ չկա, բայց գործընթացը գոյություն ունի: Այսինքն՝ այդ էքսպանսիային դիմայակելու համար իշխանությունները փորձում են զարգացնել ազգային լեզվով մեդիաները: Իսկ Հայաստանում ռուսալեզու մեդիաներ չկան, բացի մի քանիսից: Դուք ամեն ինչ թարգմանում եք ռուսերեն, բայց միևնույն է՝ ամեն ինչ հայերենով էլ կա, իսկ այնտեղ հիմա ամեն ինչ թողարկվում է ռուսերեն: Իշխանությունը հովանավորում է, որ դա այլևս չլինի, որպեսզի հեռուստատեսությունը լինի ղազախերեն, ղրղզերեն կամ տաջիկերեն:

Այդ առումով մեդիայի զարգացումը սեփական լեզվով ինչ-որ առումով ապահովագրություն է ռուսական մեդիայի մեծ էքսպանսիայից, այդ պատճառով զարգացնում են ազգային լրագրությունը, ազգային ԶԼՄ-ները: Լեզուն այդ առումով մեծ դեր է խաղում:

Եթե ամփոփենք մեր զրույցը՝ փաստորեն, այն բանից հետո, երբ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ, կտրուկ փոփոխություններ մեդիա շուկայում, ճնշումներ ԶԼՄ-ների վրա չեն լինի՝ թե ինչպես լուսաբանեն ուկրաինական ճգնաժամը, ԵՏՄ առավելություններն ու թերությունները…

Ես համոզված չեմ, բայց հույս ունեմ, որովհետև եթե հայկական հեռուստաալիքները, ռադիոն և թերթերը չեն ենթարկվում ամբողջությամբ իշխանություններին, ապա նրանք հնարավորություն ունեն տեղեկություն վերցնել ոչ միայն ռուսական, այլև միջազգային աղբյուրներից: Այնտեղ, որտեղ իշխանությունը մեծ ուժ ունի, և նախագահներից որևէ մեկը կարող է ասել՝ ինչպես չեք ամաչում, Ռուսաստանին եք քննադատում Ուկրաինայի հարցում՝ դա արդեն խնդիր է: Եթե նախագահականից զանգելու են և ասեն, որ դուք պետք է Ուկրաինան որպես ֆաշիստական երկիր ներկայացնեք, պետք է քննադատեք Պորոշենկոյին, Մայդանը, ապա այդ լրատվամիջոցները դառնում են ռուսամետ:

Արդյոք ուզո՞ւմ են հայկական լրատվամիջոցները դառնալ հայերի համար ռուսական քարոզչամեքենա՝ ես չգիտեմ, մեծ հույս ունեմ, որ ոչ: Համենայն դեպս, ոչ բոլորն են ուզում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում