Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին

Վլադիմիր Գասպարյանը պատվախնդիր մարդ է և չէր հանդուրժի նման հավաք Հայաստանում. ՀՀ ՆԳ նախկին նախարար

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը բավական պատվախնդիր անձնավորություն է և չէր հանդուրժի նման բան Հայաստանում: Ես դրան չեմ հավատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՆԳ նախկին նախարար Սուրեն Աբրահամյանը՝ անդրադառնալով այս օրերին Հայաստանում կազմակերպված «օրենքով գողերի» հավաքի մասին լուրերին:

Սուրեն Աբրահամյանի խոսքով՝ այդ թեման իր համար ընդունելի չէ և չի կարելի օրենքով գողերին օրվա հերոս ու օրվա թեմա դարձնել:

«Ես չեմ հասկանում, թե մեր հասարակությունն ինչ աստիճանի բարոյական դեգրադացիա է ապրում, որ միայն այդ թեման է շոշափում և դա է դարձնում թիվ մեկ թեմա: Իսկ ինձ համար այդ թեման անընդունելի է և չեմ էլ ուզում ուղեղս այդ ուղղությամբ ծանրաբեռնել: Մենք ավելի լուրջ և ավելի կարևոր խնդիրներ ունենք քննարկելու, քան դա»,- նկատեց նախկին նախարարը:

Աբրահամյանի խոսքով՝ պարզապես լրատվամիջոցներն ու մի քանի՝ իրենց քրեագետ հռչակած դեմքեր են շրջանառության մեջ դնում նման խոսակցությունները, որոնք երբեմն զուրկ են իրական հիմքերից:

«Մի քանի դիլետանտներ սիրողական մակարդակով անընդհատ քննարկման առարկա են դարձնում ու ոչ թե բացասական առումով, այլ ինչ-որ դրական լույսի ներքո են ներկայացնում այդ մարդկանց, ինչից ես ուղղակի ապշում եմ: Ես միշտ կապիտան Ժիգլովի հետնորդն եմ եղել այդ հարցում, թե՝ «վոռ դոլժեն սիդեծ վ տյուրմե»: Յուրաքանչյուր իրեն հարգող ՆԳ նախարարի, ոստիկանապետի, բաժնի պետի մոտեցումը դա պետք է լինի»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով. «Ես անկեղծ եմ ասում՝ չեմ հավատում, որ նման հավաք է եղել: Ու խորհուրդ կտամ այդ չակերտավոր քրեագետների ասածներին այդքան տեղիք չտալ, քանի որ նրանք բացարձակ պատկերացում չունեն այդ աշխարհի, այդ մարդկանց ծագումնաբանության մասին ու գլխից դուրս մեկնաբանություններ են անում: Թողեք այդ ամեն ինչը, այդ թեման և այդ քրեագետների ասածները»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում