Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

Սա Ֆրանսիայի «սեպտեմբերի 11»-ն է

Մեր զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ, EUArmenia TV-ի տնօրեն Արման Ավագյանը։

-Պարոն Ավագյան, ինչպե՞ս եք գնահատում Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունը, երբ իսլամիստները թերթի խմբագրությունում գնդակահարեցին 12 մարդու: Սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

-Վերջին 40 տարվա ընթացքում նման ծանրության դեպք չէր եղել: Սպանել են մարդկանց, որոնք ընդամենը ծաղրանկարիչ էին, պայքարում էին ազատությունների համար, որոնք այդ չարաբաստիկ օրը ժողով են արել ռասիզմի դեմ:

-Կարո՞ղ ենք ասել, որ սա ուղղված էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև ողջ Եվրոպայի դեմ:

-Իհարկե կարող ենք ասել, որովհետև Եվրամիությունից արդեն նման արձագանքներ են գալիս: Ողջ աշխարհի մամուլն է նաև հուզված, որովհետև այստեղ ուզում են սպանել մարդու ազատ խոսքը: Ոտնձգություն է կատարվել Ֆրանսիայի ազատ կարծիքի վրա, որովհետև «Շառլի էբդո» թերթն ազատության մարմնավորումն էր, որը ծաղրանկարում էր և́ աջերին, և́ ձախերին, և́ նախագահներին, և́ նրանց օպոնենտներին, և́ բոլոր տեսակի կրոնները, այդ թվում՝ քրիստոնեությունը: Նրանք պարզապես ուզում էին, որ խոսքի ազատությունը լինի անբեկանելի: Տեղի ունեցածն աններելի է:

-Այս ահաբեկչությունն ինչի՞ կարող է հանգեցնել, և ո՞րը պիտի լինի Ֆրանսիայի պատասխանը:

-Առաջին կարևոր հանգամանքն այն է, որ երկու կասկածյալներն ազատության մեջ են, զինված են և ցանկացած տեղ կարող են կրկնել իրենց արարքը: Այս պահին ամենակարևորը նրանց գտնելը, զինաթափելն ու ձերբակալելն է, քանի որ նրանց ազատության մեջ լինելը հասարակության մեջ որոշակի փսիխոզ է առաջ բերում: Դեպքից հետո Փարիզի փողոցները փակվեցին, որոշ ժամանակով երեխաների ելքը դպրոցներից արգելափակվեց, կոչ էին անում մարդկանց մետրոյից չօգտվել: Երկրորդ խնդիրը նրանց հավուր պատշաճի դատարանի առջև կանգնեցնելն է: Ֆրանսիան ժողովրդավարական երկիր է, և այստեղ վրեժ լուծելու խնդիր չկա: Այստեղ ավելի շատ խնդիրը վերաբերում է նրան, որ մարդու ազատությունները պիտի պաշտպանված լինեն:

Եթե կուզեք՝ սա Ֆրանսիայի «սեպտեմբերի 11»-ն է, որովհետև հուզումների այնպիսի ալիք է բարձրացել երկրում… Երեկ ավելի քան 100 հազար մարդ փողոց է դուրս եկել Ֆրանսիայում, որից 50 հազարը՝ միայն Փարիզում: Կիրակի պետք է լինի հանրապետական հավաք, որին մասնակցելու են թե́ աջերը, թե́ ձախերը, թե́ հասարակական կազմակերպությունները: Տեղի ունեցածը ցնցել է ողջ երկիրը. մեկ հարվածով սպանեցին Ֆրանսիայի ամենահայտնի, անվանի ծաղրանկարիչներին: Նրանք կենդանի պատմություն էին: Այդ ծաղրանկարիչների շարքում է նաև 72-ամյա Կաբյուն, որն իր կյանքի 60 տարին ծաղրանկարչությամբ է զբաղվել:

-Այստեղ տեսակետ է հնչում, թե սա հետևանքն է այն բանի, որ Ֆրանսիան շատ մեծ տեղ է տվել մուսուլմաններին ու սևամորթներին, և որ Փարիզում շրջելիս ավելի քիչ ֆրանսիացի ես տեսնում, քան մահմեդական կամ սևամորթ: Կիսո՞ւմ եք այդ տեսակետը:

-Ես համամիտ չեմ այդ տեսակետին, քանի որ Ֆրանսիան բացարձակ տոլերանտ երկիր է, և այստեղ մենք մարդկանց սեգմենտավորում չունենք, ինչպես դա կարող է լինել, ասենք, ԱՄՆ-ում: Այստեղ հասարակության մեջ բաժանում չկա, այստեղ կա մեկ հանրապետություն, կա մեկ օրենք, որը գործում է բոլորի համար, և մարդկանց միջև հավասարությունը բոլորի համար է: Իհարկե, երբ քանակներն ավելանում են, դա անհանգստություն է առաջացնում ծագումով ֆրանսիացիների շրջանում: Երբ տնտեսական ճգնաժամ է լինում, անշուշտ, շատ ավելի հեշտ է միջին ֆրանսիացու համար մեղադրել օտարերկրացուն, քան ինքն իրեն կամ իր երկրի տնտեսությանը: Սակայն ընդհանուր հասարակական կարծիքը Ֆրանսիայում բավական տոլերանտ է նման հարցում: Պետք չէ այս դեպքը դիտարկել այդ ֆոնին:

Այստեղ խնդիրը շատ ավելի բարդ է և շատ ավելի միջազգայնացված: Փաստացի, Սիրիայի պատերազմում ակտիվ իսլամիստները պատերազմը տեղափոխում են Եվրոպա: Դրանք մարդիկ են, որոնք ներշնչված են, պատրաստված են իսլամիստական կառույցների կողմից: Դաժանությունը, որ գործեցին այդ ահաբեկիչները, ցույց տվեց, որ նրանք մարտական պատրաստվածություն ունեն:

Ներկայումս Ֆրանսիայում 100-ից ավելի Սիրիայից վերադարձան այդպիսի մարդիկ կան: Նրանք հիմնականում ունեն աֆրիկյան ծագում, Ֆրանսիայի նախկին գաղութներից եկածներ են, թեև իհարկե կան բացառություններ, արինակ՝ մահմեդականություն ընդունած բնիկ ֆրանսիացիներ: Նրանց նկատմամբ հետախուզում է իրականացվում, Ֆրանսիայի հատուկ ծառայությունները լավ են աշխատում և անում են ամեն բան, որ հասարակությանը առավելագույնս զերծ պահեն հնարավոր բռնության ակտերից: Ընդհանուր առմամբ, փորձ է արվում Ֆրանսիային ներքաշել հակամարտության մեջ կամ զսպել նրան, որ իր դերակատարությունը չունենա այնտեղ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Բոլորին է հայտնի, որ մարդու իրավունքների պաշտպանությունը Ֆրանսիայի կրեդոն է:

-Շատերը նշում են, որ այս ֆոնին ազգայնական Մարին Լը Պենի հաղթանակի շանսերը մեծանում են: Դուք նման տրամադրությունների փոփոխություն տեսնո՞ւմ եք:

-Ինչ խոսք, պետք է ասել, որ Մարին Լը Պենը բավական հմուտ քաղաքականություն վարեց, կարողացավ մեղմել իրենց կուսակցության էքստրեմիստական բնույթը, նաև տնտեսական ճգնաժամը, տնտեսության ներկա վիճակը, գործող կառավարության առջև կանգնած դժվարությունները նպաստում են, որ Լը Պենի վարկանիշն աճի: Մարդիկ ավելի շատ են հակված լսել ու ընդունել նրան: Այս հանգամանքը, ցավոք, կարող է ունենալ որոշակի հետևանքներ, անգամ 2017-ին նախատեսված ընտրություններում դժվար է լինելու պայքարել Լը Պենի դեմ, բայց ես խորապես համոզված եմ, որ որքան էլ նրանց ընտրազանգվածը մեծանա, հանրապետությունը կհաղթի, և Ֆրանսիան չի շեղվի իր ուղուց:

-Ինչպիսի՞ն պիտի լինի Ֆրանսիայի պատասխանն այս ահաբեկչությանը: Իհարկե, առաջին քայլը պիտի լինի ահաբեկիչներին բռնելն ու պատժելը, իսկ դրանից հետո ի՞նչ է լինելու:

-Առաջին հերթին պետք է հիշել, որ աշխարհում ահաբեկչության դեմ պայքարում Ֆրանսիան ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցն է: Ես կարծում եմ, որ ահաբեկչության դեմ պայքարի առավել արդյունավետ միջոցը հենց տեղում դրա դեմ պայքարելն է, ոչ թե սպասելը, որ այն հասնի Եվրոպա: Ահաբեկիչները հայտարարել են, որ իրենք «Ալ Քաիդա»-ից են, սակայն նշվում է նաև «Իսլամական պետությունը»: Սրանք երկու տարբեր, նույնիսկ մրցակից կազմակերպություններ են, և պետք է նաև պարզել, թե կոնկրետ որ կառույցն է կանգնած ահաբեկչության հետևում:

Ֆրանսիան ջանք ու եռանդ չի խնայում իր հակահետախուզության միջոցով պայքարելու և կանխելու հնարավոր ահաբեկչությունները: Դա Ֆրանսիային հաջողվում է, որովհետև վերջին 2 տարում 5-6 խոշոր ահաբեկչություններ են կանխվել: Սակայն ո́չ Ֆրանսիան, ո́չ էլ Եվրոպան այդ խնդրի լուծումը չեն տեսնում սահմանները փակելու և պարփակվելու մեջ: Պատահական չէ, որ երեկ տեղի ունեցած մեծ հանրահավաքի ժամանակ խոշոր տառերով գրված էր. «Մենք չենք վախենում, դուք ուզում էիք «Շառլի էբդոն» սպանել, դա ձեզ չի հաջողվի, դուք ուզում էիք ծնկի բերել մի ողջ ժողովուրդ, բայց դուք ոտքի կանգնեցրիք նրան»: Սրանք շատ խոսուն կարգախոսներ են: Այսինքն` պայքարի միջոցն այսօր դա է, պայքարել տեղում նրանց դեմ, որպեսզի կրոնը չօգտագործեն մարդկանց ոչնչացնելու համար:

Ֆրանսիան աշխարհիկ պետություն է, որտեղ կրոնն անջատ է պետությունից, Ֆրանսիայում կարող են գոյակցել քրիստոնեությունը, իսլամը և մնացած բոլոր կրոնները, բայց չմոռանանք, որ խորքում Եվրոպան քրիստոնյա երկրների միություն է, չմոռանանք, որ այսօր Մերձավոր Արևելքում նեղում են քրիստոնյաներին, ֆրանսիացիներն էլ ավելի քան ուշադիր են զոհերի նկատմամբ, իսկ այսօր զոհերը քրիստոնյաներն են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում