Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Այն, ինչ թողել են Հայաստանից

2015 թվականը բուռն է սկսվել, թեժ զարգացումներով: Սրան զուգահեռ՝ զարգանում են նաև իրադարձություններ, որոնք 2014 թվականի զարգացումների շարունակությունն են և թեև նոր, արտառոց, արտակարգ մի բան չեն, սակայն շարունակում են մնալ աշխարհի համար ֆունդամենտալ նշանակություն ունեցող երևույթներ: Եվ սրանց շարքում առաջիններից մեկն, իհարկե, նավթի գների անկումն է, որը 2015 թվականին սահմանում է վերջին տարիների նվազագույն նոր ռեկորդներ: Փորձագետներն էլ կանխատեսում են, որ արդեն հունվարին մենք կարող ենք ականատես լինել նավթի գների 40 դոլար սահմանին՝ մեկ բարելի դիմաց:

Ինչ է սա նշանակում: Հայաստանի համար սա առաջին հերթին նշանակում է տնտեսական նոր մեծագույն ռիսկ՝ կապված այն բանի հետ, որ նավթի գնանկումը բերելու է Ռուսաստանի տնտեսության նոր ցնցման: Արդեն իսկ նկատվում է ռուբլու արժեզրկում, ինչը թվում էր՝ կայունացել է նախորդ տարվա վերջին՝ մի քանի օրերի ջերմեռանդ անկումից հետո: Միգուցե նմանօրինակ կտրուկ տատանումների մենք այլևս ականատես չլինենք, սակայն սրանից խնդրի էությունը չի փոխվում, քանի որ մակրոտնտեսական սպառնալիքները Ռուսաստանի տնտեսության համար ուժգնանալու են նավթի գնանկման հետ զուգահեռ, իսկ սա էլ նշանակում է սպառնալիքներ Հայաստանի տնտեսության համար: Այս ամենն էլ կրկնապատկվում է ձմռան հանգամանքով, երբ տնտեսությունն ըստ էության գտնվում է չափազանց պասիվ վիճակում:

Այսինքն՝ Հայաստանի համար սպառնալիքները ավելանում են՝ կապված սեզոնի հետ: Իսկ Հայաստանը դեռ, այսպես ասած, հանգստանում է: Նման իրավիճակում երևի թե տեղին կհնչեր հարցը, թե՝ ինչների՞ս վրա ենք այդպես հանգստանում՝ 2 շաբաթ, երբ աշխատանքի ամեն մի օրն է կարևոր, ամեն մի ժամը:

Դեկտեմբերին Հայաստանի կառավարությունը ցույց տվեց տնտեսական սպառնալիքների հանդեպ իր լիակատար անկենսունակությունը: Հունվարին այս իմաստով ոչինչ չի փոխվել, և կարող ենք վստահ լինել, որ Հայաստանը, դժբախտաբար, շարունակում է ուղղակիորեն կախված մնալ ռուսական տնտեսության վիճակից: Միակ մխիթարական իրողությունը կարող է այն լինել, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները կօգնեն տնտեսությանը վերջնականապես կոմայի մեջ չհայտնվելու համար: Սակայն ոչինչ ավելի: Այդ կառույցներն այլևս որևէ ավելի բան չեն տա Հայաստանին, քանի դեռ հստակ է, որ Հայաստանում ֆինանսական կարողությունների հիմնական մասը գտնվում է մի քանի անձանց ձեռքերում, և այդ կարողությունները շարունակում են մնալ ստվերում:

Այս ամենը պահանջում է մոբիլիզացիա և աշխատանք, նաև դիմում՝ արտաքին ներդրողներին, բավարար, նույնիսկ անհնարին քայլեր, անհնարին գրավիչ պայմանների ստեղծում, որպեսզի նրանք աճապարեն Հայաստան: Սրա փոխարեն՝ Հայաստանում պայմաններ են ստեղծում հանցավոր աշխարհի հեղինակությունների մոբիլիզացիայի համար, և Հայաստանում հավաքվում են «օրենքով գողերը»՝ հանցաշխարհի հարցերը լուծելու համար:

Հայաստան աշխարհի հարցերը կսպասեն, եթե, իհարկե, երկու տասնամյակ կայուն ժառանգականությամբ միմյանց փոխարինած հայաստանյան իշխանությունները իրենց քաղաքականության հանրագումարում Հայաստանում քրեական հարցերից բացի՝ այլ հարց թողել են:

 

Լուսանկարը՝ «Հայկական ժամանակ»-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում