Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գյուղատնտեսական տարին վտանգված չէ, սակայն ջրամբարները կարող են հեղեղներ առաջացնել

Այս տարվա ձյունը 10 օրով ուշացավ, և արդեն լուրջ անհանգստություն կար՝ հողի խոնավության հետ կապված: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ հավելելով, որ այս պահին գյուղատնտեսական տարին կարգավորվում է:

Նրա խոսքով՝ ձյունն ուշացավ, սակայն գյուղատնտեսությունն այս պահի դրությամբ վտանգված չէ: Հեռուսատեսությամբ եթեր հեռարձակված որոշ դիտարկումների հետ Բերբերյանը չհամաձայնեց, քանի որ որոշ բույսերի բողբոջակալումն ու խոտի փոքրիկ կանաչ ծածկը դեռ չեն նշանակում, որ ցրտահարման և այլ վտանգներ կան:

«Ավելի մտահոգիչ է գյուղատնտեսական տարվա համար ջրամբարների լցման և հեղեղման հարցը: Կարծում եմ՝ նախարարությունն այս հարցով պետք է դիմի կառավարությանը»,- նշեց Բերբերյանը:

Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով ջրամբարների խնդրին՝ նկատեց, որ այս տարի իրենց խնդիրն այն է, որ տեղումների մակարդակը այնքան լինի, որպեսզի դրանք լցվեն, իսկ հակառակ դեպքում նախարարությունն ունի համապատասխան հնարավորություններ՝ հեղեղումներից խուսափելու համար:

«Բողբոջակալել են միայն դեկորատիվ ծառատեսակները՝ վարդը, յասամանը, պտղատու ծառերին վնաս չի սպառնում, ծիրանենիներին՝ նույնպես: Ինչ վերաբերում է հացահատիկային մշակաբույսերին, առանց ձյան շերտի նրանք կարող են չցրտահարվել մինչև -14, -16 աստիճանի դեպքում, իսկ ահա ձյան շերտի դեպքում ոչ մի անհանգստություն չկա»,- նկատեց փոխնախարարը:

Վերջինս հավելեց, որ շատ կարևոր է ձյան տեսքով տեղումներն առատ լինեն, իսկ գյուղացիները չպետք է անհանգստանան, որովհետև այս օրերին նախարարության տարածքային կենտրոններն իրենց աշխատանքն իրականացնում են բարեխղճորեն:

Հավելենք, որ հունվարի 9-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով: Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում