Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Ցեղասպանության 100-ամյակին նվիրված համերգի հայտը Թուրքիան անպատասխան է թողել. Սերժ Թանկյանի հարցազրույցը The Rolling Stone-ին

System of a Down խումբը, որի անդամները Ցեղասպանությունը վերապրածների երեխաներ են, ոգեկոչում է Ցեղասպանության 100-րդ տարելիցը Wake Up the Souls համաշխարհային շրջագայությամբ, որը կավարտվի ապրիլի 23-ին՝ 100-րդ տարելիցի նախօրեին՝ նախնիների երկրում: Խումբը ծրագրում է համերգ տալ ուղիղ հեռարձակմամբ, որպեսզի ողջ աշխարհում կարողանան դիտել այն: Այս մասին գրում է The Rolling Stone -ը:

System of a Down-ը նաև իր կայքում տեղակայել է ինտերակտիվ «թեժ քարտեզ»՝ իրազեկելու երկրպագուներին, թե աշխարհի տարբեր ծայրերում մարդիկ ինչպես են արձագանքել Ցեղասպանությանը՝ ներառյալ այն երկրները, որոնք պաշտոնապես ճանաչել են այն:

Նրանք գործողության կոչ են անում երկրպագուներին՝ ճանաչում պահանջելու Թուրքիայի խորհրդարանից ու նախագահից:

«Դրա (ակցիայի) մի մասն է ուշադրության հրավիրումը այն փաստի վրա, որ ցեղասպանություններ դեռ լինում են, անկախ նրանից՝ դուք կկիրառեք «Ցեղասպանություն», «Հոլոքոստ», թե «մարդասիրական աղետ» բառերը»,- ասել է Թանկյանը: «Մենք ցանկանում ենք լինել փոփոխության մաս: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ճանաչումը դառնա նոր վստահություն առ այն, որ մարդկությունը կարող է դադարել սպանել իրեն»,- ասել է նա:

Պարբերականին տված հարցազրույցում լրագրողի այն հարցին, թե ինչու խումբը որոշեց Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշել շրջագայությամբ, Թանկյանը պատասխանել է՝ դա վերահանձնառություն է և ընդլայնում այն աշխատանքների, որոնք իրենք արել են տարիների ընթացքում: Նա նշել է, որ որպես արդյունք՝ կարևոր է Ցեղասպանության ճանաչումն ու արդարության հասնելը:

«Մեզ համար կարևոր է , որ Թուրքիան իմանա իր պատմությունը ճշմարիտ ձևով: Խոսքը միայն հայերի, հույների և ասորիների ցեղասպանության մասին չէ, այլ այն մասին, թե ինչ է տեղի ունենում հիմա: Չկան գործող միջազգային համաձայնագրեր, որոնք կկարողանան կասեցնել ցեղասպանությունները»,- ասել է նա՝ հավելելով, որ մամուլում ընթերցված նյութը Դեր Զորում ԴԱԻՇ-ի կողմից սպանվածների զանգվածային գերեզմանատան հայտնաբերման մասին, իրեն հիշեցրել է այն բոլոր ոսկորները, որոնք գտնվում են Դեր Զորի ավազների տակ:

Թղթակիցը նրան խնդրել է պատմել տատիկի ու պապիկի ապրումների մասին, այն մասին, թե ինչ են նրանք պատմել Սերժ Թանկյանին:

«Նրանք երկուսն էլ փոքր երեխաներ են եղել: Իմ տատն ու նրա տատը փրկվել են թուրքական փոքր քաղաքի քաղաքապետի կողմից՝ ճանապարհ բռնելով դեպի Սիրիա՝ դեպի Դեր Զորի անապատ: Այդ կերպ նրանք փրկվել են: Իմ պապը ջարդերի հետևանքով կորցրել է ընտանիքի մեծ մասին: Նա հայտնվել է մի շարք տարբեր մանկատներում և այնուհետև հաստատվել Լիբանանում»,- ասել է Թանկյանը՝ այդ պատմություններն անվանելով սրտաճմլիկ:

Թանկյանը նշել է, որ պապի կենդանության օրոք իրենք 16 ժամ նկարահանել են այդ կարևոր պատմությունները Screamers («Ճչացողները») ֆիլմի համար, քանի որ պատմություններն անհետանում են Ցեղասպանությունը վերապրածների մահվան հետ:

Հարցին՝ ինչպե՞ս է պատահել, որ System of a Down-ը երբեք ելույթ չի ունեցել Հայաստանում, Թանկյանը պատասխանել է. «Մեզ խնդրել են հանդես գալ, սակայն երբեք չի հաջողվել՝ ժամանակի կամ ենթակառուցվածքում ներդրումների մարտահրավերի պատճառով»:

Թանկյանի խոսքով՝ իրենք երբեք ելույթ չեն ունեցել Թուրքիայում, սակայն շրջագայության շրջանակում ցանկացել էին համերգով հանդես գալ նաև այնտեղ, սակայն թույլտվության համար իշխանություններին ուղղված հայցն այդպես էլ անպատասխան է մնացել: Նա նշել է, որ իրենք երկրպագուներ ունեն Թուրքիայում, ովքեր պաշտպանում են System of a Down-ին: «Ոչ մի հասարակություն միաբևեռ չէ»,- նշել է նա:

«Կարծում եմ՝ դա շատ հնարավոր է»,- ասել է նա՝ պատասխանելով Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության մասին հարցին:

Թանկյանը Ցեղասպանության ճանաչման հարցին ուշադրություն դարձնող հայ հայտնիներից առանձնացրել է Քիմ Քարդաշյանին, ով, իր խոսքով՝ միանգամայն կարող է իրազեկվածություն բարձրացնել: Թանկյանը ծիծաղով նշել է, որ Քարդաշյանը Twitter-ում իրենից շատ հետևորդներ ունի:

System of a Down-ը վերջին ալբոմը թողարկել է 10 տարի առաջ: Խումբը քննարկում է նոր ալբոմի թողարկման հնարավորությունը, սակայն որևէ հստակ հայտարարությամբ այդ առումով այս պահին հանդես գալ չի կարող:

Թանկյանը նշել է, որ ներկայում ինքը կենտրոնացած է Ցեղասպանության մասին պատմող մեկ այլ ֆիլմի՝ «1915»-ի վրա, որն ավելի շատ Ցեղասպանության հոգեբանական, քան ֆիզիկական ասպեկտների մասին է:

 

Պատրաստեց Աննա Անտոնյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում